Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ - VNews

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Հայկական NanoEnergy Solar Cells թիմը մշակում է թափանցիկ արևային պատուհան, որն արևի էներգիան կլանելով՝ այն փոխակերպում է էլեկտրաէներգիայի։ Արևային վահանակներին փոխարինող թափանցիկ պատուհանները կարող են առավել արդյունավետ դարձնել վերարտադրվող էներգիային անցնելու գործընթացը։

Ստարտափն ընդգրկվել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի 7 բիզնեսային նորարար գաղափարների շարքում և ստացել 2.5 մլն դրամի աջակցություն պետության կողմից՝ նորարարական գաղափարներն իրագործելու և շուկա դուրս գալու ճանապարհին։ Այս առիթով զրուցել ենք NanoEnergy Solar Cells թիմի ղեկավար Էլբակ Էլբակյանի հետ․

Պատմեք NanoEnergy Solar Cells-ի գաղափարի առաջացման մասին: 

– Դեռ 2013 թվականից, երբ ես Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում սկսեցի ասպերանտուրան, մեր լաբորատորիայի գիտահետազոտական թիմի հետ համատեղ մշակեցինք թափանցիկ կիսահաղորդչային թաղանթների ստացման նոր տեխնոլոգիա և ստանալով թափանցիկ բարակ թաղանթներ՝ հետազոտում էինք դրանց օպտիկական և ֆոտոէլեկտրական հատկությունները:

Հետազոտությունների ընթացքում մենք հասկացանք, որ այսպիսի թաղանթների հիման վրա հնարավոր կլինի պատրաստել թափանցիկ արևային պատուհաններ, որոնք կարող են ծառայել որպես պատուհաններ և միևնույն ժամանակ արևի էներգիան փոխակերպել էլեկտրաէներգիայի: 2016 թվականին ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ ստեղծեցի NanoEnergy Solar Cells թիմը և մեր գիտահետազոտական աշխատանքները շարունակեցինք այս ուղղությամբ:

Ի՞նչ խնդիր է լուծում NanoEnergy Solar Cells-ը, ո՞րն է թափանցիկ արևային պատուհանի առանձնահատկությունը:

-Թափանցիկ արևային պատուհանները, որը մենք պետք է արտադրենք, դրանք կլանելով արևի ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր տիրույթի ճառագայթները՝ էներգիան կփոխակերպեն էլեկտրաէներգիայի: Այսպիսի վահանակների հիմնական առավելությունն այն է, որ լինելով թափանցիկ դա կարելի է օգտագործել օրինակ՝ որպես շենքերի պատուհաններ կամ նստեցնել էլեկտրական մեքենաների ապակիներին, ինչպես նաև դրանց շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ներկայիս վահանակների արդյունավետությունը:

Ո՞ր փուլում եք այժմ, ունե՞ք արդեն մշակած նախատիպ, թեստավորո՞ւմ եք այն, ինչ դժվարությունների եք հանդիպել մշակման ընթացքում:

-Արդյունքում ապրանքանիշը բաղկացած է լինելու երեք հիմնական շերտերից: Մենք արդեն ստացել և հետազոտել են երկու հիմնական շերտերը և թեստավորել ենք դրանց աշխատանքը, իսկ հիմա արդեն պատրաստվում ենք ստանալ երրորդ շերտը՝ արտադրական նմուշը ստանալու նպատակով:

Ի՞նչ մարտահրավերներ կան Հայաստանում կանաչ տեխնոլոգիաների ոլորտում։

-Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում խնդիր կա էլեկտրաէներգիան արտադրել այլընտրանքային, կանաչ էներգետիկ եղանակներով: Այդ նպատակով Հայաստանում արդեն լայն տարածում են գտնում արևային վահանակների օգտագործումը, ինչը մարդու առողջությանը վնաս չի հասցնում, միևնույն ժամանակ չի ախտոտում բնությունը և Հայաստանի բնական հարստությունները:

Պատմեք Ձեր թիմի մասին, ո՞վքեր են նրանք: 

-Մեր թիմը բաղկացած է հզոր գիտահետազոտական պրոֆեսիոնալներից՝ դոկտոր-պրոֆեսորներից, գիտությունների թեկնածութներից, բազմափորձ տեխնոլոգներից, ինչպես նաև վերջերս մեր թիմը համալրեցինք շուկայագետներով՝ մեր գաղափարը բիզնես արտադրություն տանելու նպատակով: Գիտահետազոտական թիմը թափանցիկ թաղանթների ստացման և հետազոտման ոլորտում արդեն ունի 20 և ավել տարիների փորձ:

Մեր թմում ներգրավված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հելիոտեխնիկայի լաբորատորիայի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Ժ. Փանոսյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բյուրեղօպտիկայի լաբորատորիայի վարիչ Ռ. Հովսեփյանը և այլն:

Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, ի՞նչ ուղղությամբ եք պատրաստվում ծախսել «Գաղափարից մինչև բիզնես» մրցույթի դրամաշնորհը:

-Մեր նպատակն է ստանալ արտադրական նմուշ և այդ նպատակին հասնելու համար մենք պատրաստվում ենք ստանալ ապրանքի կառուցվածքում կարևոր դերակատարություն ունեցող երրորդ շերտը և դրամաշնորհն էլ նախատեսում ենք ուղղել հենց այդ շերտի ստացման նյութերի ձեռքբերմանն ու աշխատանքների կատարմանը:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով

Երևանի առաջատար համալսարանները կհամագործակցեն Breedge-ի հետ

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Repat Start Up-ն օգնում է հայրենադարձներին իրականացնել իրենց գաղափարները (տեսանյութ)