NASA-ի կազմակերպած մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը - VNews

NASA-ի կազմակերպած մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը

44199733 2239836449391129 1227725073100570624 o - NASA-ի կազմակերպած մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը

Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) կկայանա ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (ՆԱՍԱ) Space Apps Challenge Armenia մրցույթը, որին Հայաստանը մասնակցում է արդեն 3-րդ անգամ:

Միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ FAST-ը։ Մրցույթը հովանավորում են Լոկատոր ընկերությունն ու Ինտերնետ հանրություն ՀԿ-ն:

Space Apps Challenge Armenia կտևի 24 ժամ: Այդ ընթացքում թիմերը կմշակեն և ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ: Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի այլ մասնակիցների համար:

Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ նախատեսել է հատուկ մրցանակ: Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնել Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության և տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու և փորձառություն ձեռք բերելու համար:2-րդ տեղը զբաղեցրած թիմին կշնորհվի Xiaomi Mi Bunny MITU Block Robot Builder ռոբոտ, որը հաղթողին կհանձնի Լոկատոր ընկերությունը։

Հայաստանյան փուլի հաղթողները կհայտարարվեն հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին:


FAST-ի ADVANCE STEM դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

Վե՞րջ թուղթ ու գրչին․ Հայ ծրագրավորողները մեկ գիշերում հայտնի ձևաթղթի հավելվածն են ստեղծել

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

GIF 2019. Վերափոխելով բանականությունը (տեսանյութ)

ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում

18 ստարտափ ներկայացել է FAST-ի բիզնես հրեշտակ ներդրողներին

EIF-ը, Սան Խոսեի պետական համալսարանն ու FAST-ը կհամագործակցեն

Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

FAST-ն ու ՊՆ-ն ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն

FAST-ը Երևանում գլոբալ նորարարական ֆորում կանցկացնի

«ՆերՈւԺ» ծրագրի հաղթող սփյուռքահայերը կստանան մինչև 15 մլն․ դրամ

IT-ի «թավշյա» ապագան․ Արման Աթոյան

FAST-ի «Հաջորդ սերնդի խորհրդը» ընդունում է անդամակցության դիմումներ