Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները - VNews

Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44544467 750206668665195 2289774248069169152 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

Հոկտեմբերի 20-21-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) կայացել է ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (ՆԱՍԱ) Space Apps Challenge Armenia մրցույթը, որին Հայաստանը մասնակցեց արդեն 3-րդ անգամ:

24 ժամյա մրցույթի ընթացքում թիմերը մշակեցին և ժյուրիի գնահատմանը ներկայացրին իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները: Նախագծերի ներկայացման ընթացքում անհրաժեշտ էր կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ: Մրցույթի պայմաններից մեկն այն էր, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի այլ մասնակիցների համար:

Այսպիսով առաջին տեղում է INDIGO թիմը, որը մշակել է արհեստական բանականության վրա հիմնված տվյալների փոխանցման լուծում։ Այն նախատեսված է դեպի Լուսին կամ էլ որևէ մոլորակ ուղևորվողների համար։

2-րդ տեղում 4EST-ն է, որի լուծումն օգնում է մարդկանց փնտրել անտառներ, գտնել անտառային ճանապարհները և զգուշացնում է այնպիսի վտանգների մասին, ինչպիսիք են անօրինական անտառահատումները, անօրինական հանքերը և այլն:

VNews – Business and Tech-ի հետ զրույցում մրցույթի տեղական փուլի կազմակերպիչ X-TECH ընկերության հիմնադիր Արման Աթոյանը ուրախալի համարեց այն փաստը, որ այս տարվա նախագծերը ավելի շատ էին հիմնված NASA-ի տրամադրած տվյալների շտեմարանների վրա, ինչն էլ ավելի է լրջացնում տվյալ նախագիծը՝ դարձնելով այն առավել գրավիչ․

«Այս տարի նախորդ տարիների հետ համեմատած ավելի լավ էր նրանով, որ նախորդ տարիներին էլի շատ հետաքրքիր լուծումներ էին մշակել, բայց NASA-ի տրամադրած տվյալների շտեմարանների օգտագործումը թույլ էր։ Մասնակիցերը այդքան շատ չէին օգտագործում այդ տվյալները։ Այս տարի արդեն նկատվեց փոփոխություն։ Երբ իրենք օգտվում են դրանցից ու դրանց հենքի վրա են կառուցում պրոյեկտը, ավելի լրջացնում է իրենց արտադրանքը։ Հաղթող թիմն արդեն 3-րդ տարին է, ինչ մասնակցում է։ Այս տարի արդեն առաջին տեղում են»։

44437775 1462858183845344 4554758675050266624 o 1 960x640 - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

Մրցույթը նախորդ տարիներին անցկացվել է Բյուրականի աստղադիտարանում, սակայն այս տարի այն կազմակերպել է Երևանում։

«Մենք միշտ մրցույթը կազմակերպում ենք Բյուրականում և դրա մեջ մեծ սիմվոլիկա կա։ Ուզում ենք Բյուրականն ակտիվացնել, մարդկանց ավելի ակտիվ ցույց տանք, որ հետաքրքրվեն ու հաճախ այցելեն։ Նախորդ տարիներին մրցույթը միշտ ապրիլին էր լինում, այս տարի միջազգային մրցույթի ամսաթվերը տեղափոխվել են։ Ցուրտ էր այնտեղ, հետևաբար որոշեցինք Երևանում անել։ Եթե հաջորդ տարի եղանակային պայմանները լավը լինեն՝ կվերադառնանք։ Աստղադիտարանի տնօրենը 4 թիմերի, որոնց նախագծերը կապված էին աստղագիտության, տիեզերքի հետ, հրավիրել է Բյուրական շաբաթ և կիրակին այնտեղ՝ իրենց հյուրատանն անցկացնելու, և տեղում քննարկելու այդ նախագծերը, դրանց հանարվոր շարունակությունները»,- նշեց Արմանը։

44478123 1462858537178642 879246772621279232 o 1 960x640 - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը նախատեսել էր հատուկ մրցանակ: Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնել Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության և տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու և փորձառություն ձեռք բերելու համար: 2-րդ տեղը զբաղեցրած թիմին շնորհվել է Xiaomi Mi Bunny MITU Block Robot Builder ռոբոտ, որը հաղթողին հանձնել է Լոկատոր ընկերությունը։

Արմանի խոսքով՝ այժմ 2 թիմերը պետք է 30 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութեր պատրաստեն և տեղադրեն կայքում, որոնց միջոցով էլ միջազգային ժյուրին ընտրություն կկատարի․

«Սա շատ հետաքրքիր պլատֆորմ է, NASA-ի և հարակից կազմակերպությունների, շատ հեղինակավոր ընկերությունների ուշադրության կենտրոնում է։ Եթե մեր թիմերը բարձր տեղեր զբաղեցնեն միջազգային մրցույթում՝ միանաշանակ կարժանանան ուշադրության։ Տարիներ առաջ, երբ մենք մասնակցում էինք X-TECH ընկերությամբ որպես վիրտուալ մասնակից, մեզ հետ կապվեցին Եվրոպական տիեզերական կայանից, այսինքն՝ լավ պրոյեկտ եթե լինի, ապա կնկատվի»։

Նշենք, որ միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ FAST-ը։ Մրցույթը հովանավորում են Լոկատոր ընկերությունն ու Ինտերնետ հանրություն ՀԿ-ն: Սննդի հովանավորներն էին Tumanyan Shaurma և DARM Catering-ը։

Լուսանկարները՝ DreamShots-ի

44514557 1462748550522974 788453934237745152 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44515382 1462748560522973 7385117568786235392 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44407311 1462748687189627 7548225978418331648 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44491666 1462748783856284 612507811523330048 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44566120 1462748930522936 4071352151606034432 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44433694 1462749010522928 4489186863881388032 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44701856 1462749027189593 6911982408090779648 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44560352 1462749133856249 8088028132583407616 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44601978 750320695320459 6441437756919906304 n - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44633522 750318825320646 7116628305435951104 n - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44406486 1462858950511934 8990428983703109632 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44571485 1462859047178591 1571740357098471424 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44510892 1462859653845197 233539370706010112 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44298401 1462859757178520 5363429247983550464 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44514613 1462858303845332 1269496623646375936 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

44481284 1462858460511983 5012546057876275200 o - Հայտնի են NASA SpaceApps Challenge 2018-ի հայաստանյան փուլի հաղթողները

  • 16

Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Տիեզերանա՞նք․ 20 անհավանական լուսանկար «Հաբբլ» աստղադիտակից

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հետաքրքիր անիմացիա․ Ինչ տեսք ունի Երկիրը՝ Լուսնից դիտելիս

Ինչ տպավորիչ բան է նկարել NASA աստղադիտակը ձեր ծննդյան օրը

FAST-ի ADVANCE STEM դրամաշնորհային ծրագիրն ընդունում է հայտեր

Վե՞րջ թուղթ ու գրչին․ Հայ ծրագրավորողները մեկ գիշերում հայտնի ձևաթղթի հավելվածն են ստեղծել

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Իլոն Մասկը քննադատել է NASA-ին

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

NASA-ն ներկայացրել է առաջին ամբողջությամբ էլեկտրական ինքնաթիռ (տեսանյութ)

GIF 2019. Վերափոխելով բանականությունը (տեսանյութ)

NASA-ի նախկին ինժեները կօգնի Hyundai-ին ստեղծել թռչող մեքենաներ