-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ցուցադրվել է նոր հակավիրուսային կոստյում՝ BioVYZR-ը։ Այն հերմետիկ է և կարող է կարգավորվել ցանկացած մարդու համար։ Ի դեպ՝ արդեն հնարավոր է պատվիրել։
Կոստյումը ներկայացրել է VYZR Technologies ընկերությունը։ Անհատական պաշտպանության այդ անսովոր միջոցը կազմված է մեծ կոնտեյներից, որի՝ մարդու դեմքի հատվածի մասը պատրաստված է պլաստիկից։ Կոստյումն ունի օդափոխիչ, որի օգնությամբ օդը ֆիլտրվում է, այսինքն դրա մեջ հնարավոր է նորմալ շնչել։ Իսկ վարակվելու մասին, դրանք կրելու ժամանակ, ավելորդ է մտածել։
VYZR Technologies-ում կարծում են, որ իրենց ստեղծագործությունը հարմար կլինի բուժաշխատողներին, իրավապահ մարմիններին, դեղատների աշխատակիցներին, վաճառողներին և ընդհանրապես այն մարդկանց, ովքեր ստիպված են անընդհատ կոնտակտի մեջ լինել մեծ թվով մարդկանց հետ, գրում է ferra.ru-ն։
Կոստյումը հնարավոր է նախապես պատվիրել 172 դոլարով, իսկ պատվերները կուղարկվեն հունիսի 15-ից սկսած։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո