Նոր համագործակցություն Shazam-ից և Instagram-ից - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Նոր համագործակցություն Shazam-ից և Instagram-ից

Shazam երաժշտական սերվիսը և Instagram-ը հանդես են եկել նոր համագործակցությամբ:

Այսուհետև Shazam-ում գտած երգը հնարավոր է միանգամից հրապարակել Instagram-ում: Գտած երգերը կհրապարակվեն Instagram-ի Story-ներում: Shazam-ից հայտնում են, որ գործառույթը հնարավոր կլինի անել սերվիսի վերջին տարբերակի գործածման դեպքում: Դրա համար անհրաժեշտ է միայն Shazam-ում գտնել երգը, սեղմել «կիսվել» կոճակը, և կհայտնվի Instagram-ում կիսվելու տարբերակը:

Երկու կողմերի տեղեկությամբ այսօր  գործառույթը  կթողարկվի iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Android-ից օգտվողները պետք է մի փոքր սպասեն: Ֆունկցիան կգործի միայն, եթե օգտատերը թարմացրել է երկու հավելվածները: