-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն հայտնի է, Apple ընկերությունը պատրաստվում է թողարկել իր բյուջետային iPhone SE-ի հետևորդին: Նոր սմարթֆոնի մասին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել:
Ferra-ի հաղորդմամբ, iPhone SE 2 անունը կրող սմարթֆոնը չի ունենա iPhone X-ի դիզայնը, այլ կպահպանի իր նախորդ տարբերակի արտաքին տեսքը: Հիմնական արտաքին տարբերությունը կլինի էկրանի չափսը: Apple-ը պլանավորում է հեռախոսը թողարկել 4.2 դյույմ տրամագծով:
Ներքուստ մոդելը ավելի ուժեղ կդառնա: Կօգտագործվի նոր սերնդի A10 Fusion պրոցեսորը, որը օգտագործվել է iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեռախոսի մարտկոցը հնարավոր կլինի լիցքավորել անլար եղանակով:
Հեռախոսի պաշտոնական ներկայացումը նախատեսվում է հունիսին WWDC 2018 (Apple Worldwide Developers Conference)-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո