fbpx

Նոր մանրամասներ iPhone 2020-ի և 2021-ի մասին (լուսանկար)

Համացանում հայտնի անալիտիկ  Մին Չի Կուոն հերթական անգամ անդրադարձել է Apple  ընկերության սմարթֆոններին: Նա այս անգամ տեղեկություն է հայտնել նաև 2021 թվականին թողարկվող սմարթֆոնների մասին:

Եվ այսպես. 2020 թվականին ամերիկյան ընկերությունը կթողարկի միանգամից 5 սմարթֆոն: Դրանցից չորսը կունենա OLED դիսփլեյ, իսկ բյուջետային տարբերակը կստանա LCD: OLED էկրանով սմարթֆոններից մեկը կունենա 5,4 դյույմ անկյունագիծ. մյուս երկուսը՝ 6,1, իսկ ամենամեծը՝ 6,7 դյույմ: 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով  սմարթֆոնները կունենան եռակի տեսախցիկ, ինչպես նաև ToF համակարգ, որի կսկանավորի շրջակայքի օբյեկտները:

Մասնագետի խոսքերով՝ 2021 թվականին Apple-ը պլանավորում է ազատվել ամեն տեսակի անցքերից, այսինքն ստացվում է, որ սմարթֆոնները չեն ունենա Lightning կամ USB Type-C, այլ կլինեն լիովին անլար: Այն լիցքավորելու համար կօգտվեն միայն անլար լիվժցքավորիչներից, իսկ սմարթֆոնը համակարգչին կմիանա միայն Wi-Fi օգնությամբ: