fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Nissan-ը հետ է կանչում իր մեքենաները ավտոշուկաներից

Ճապոնական Nissan-ը հայտարարել է, որ հետ է կանչում իր մի քանի մոդելի մեքենաները ավտոշուկաներից:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ընկերությունը նման քայլի է դիմում՝ ստուգելու մեքենաների անվտանգության համակարգերը, քանի որ դրանց շուրջ անվստահություն են հայտնել մի քանի ավտոշուկաներ:

Այս գործընթացը Nissan-ի համար կարժենա 220 մլն. դոլար: Հետ է կանչվելու 1.2 մլն. մեքենա: Դրանց մեջ են Nissan Serena մինիվենը ևNissan Note Compact -ը:

Nissan-ը ճապոնական երկրորդ խոշոր մեքենա արտադրող ընկերությունն է, և երկրորդը Ճապոնիայում, որը հայտարարել է արտադրանքի հետ կապված խնդիրների մասին: Անցած տարի Mitsubishin-ն հայտարարեց , որ կեղծել է որոշ մոդելների վառելիքի արդյունավետության թեստերը: