Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Nooor» Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը Նիկոլ Փաշինյանին ուղղված իր բաց հրապարակման մեջ նշել է, որ բլոկչեյնով ընտրությունները թույլ կտան ունենալ արդար ու վստահելի արդյունքներ՝ առաջարկելով օգտագործել նորարական այս տեխնոլոգիան առաջիկա ընտրություններում։
«Հաշվի առնելով վերջին զարգացումները և հատկապես կարևորելով սպասվող ծավալուն աշխատանքները ու որոշումների ճակատագրական լինելը` անհրաժեշտ է, որ հետագա գործողությունները իրականացվեն բացարձակ թափանցիկ կերպով և հետևաբար` զերծ մնալով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերից: Այս գործընթացում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռում են նորագույն տեխնոլոգիաները, հատկապես` բլոկչեյնը:
Բլոկչեյնը բազմաթիվ մասնակիցների միջև ապակենտրոնացված եղանակով բաշխված վստահելի տվյալների ռեեստր է, որը թափանցիկ է բոլորի համար և ենթակա չէ ձևափոխման: Սա նշանակում է, որ ռեեստրում առկա տեղեկատվությունը չունի որևէ տեր, նույնությամբ պահպանվում է ցանցի բոլոր մասնակիցների մոտ, և նույնիսկ տվյալը մուտքագրողը հնարավորություն չունի փոփոխելու սեփական գրառումը: Հատկանշական է, որ համակարգի հիմնադիրը նույնպես որևէ տեխնիկական հնարավորություն չունի միջամտելու համակարգի աշխատանքին և տվյալների ամբողջականությանը:Բլոկչեյնի բացարձակ վստահելիությունը, թափանցիկությունը և անվտանգության բարձր մակարդակը թույլ են տալիս կրճատել պրոցեսների ռիսկերը և ծախսերը տարբեր ոլորտներում` սկսած տեղեկատվական և ֆինանասական տեխնոլոգիաներից, մինչև տնտեսության իրական սեկտոր: Այդ պատճառով այն կիրառություն է գտել թե՛ մասնավոր ընկերություններում (օրինակ` խոշորագույն Walmart, Airbus, և այլն), և թե՛ պետական ծրագրերում, ինչպես օրինակ.
Իմ համոզմամբ` Հայաստանում պետք է սկսել հենց ընտրություններից (բոլոր մակարդակներում` խորհրդարանական ընտրություններ, ինքնակառավարման մարմիններ, հասարակական կարծիք): Բլոկչեյնով ընտրությունները թույլ կտան ունենալ արդար ու վստահելի արդյունքներ: Հետագա ինտեգրումները կարող են ընդգրկել հարկային, մաքսային, սոցապ, առողջապահական և այլ ոլորտները. հնարավորությունները լայն են:
Գնալով այս քայլին, Հայաստանը որակապես այլ վստահելիության մակարդակ ձեռք կբերի իր օտարերկրյա գործընկերների աչքերում: Սա արմատապես կանդրադառնա մեր երկրի տնտեսական վիճակի բարելավման վրա, կներգրավվեն միջազգային ներդրումներ:
Պատրաստ եմ ամեն կերպ օժանդակել նման համակարգի ներդրմանը», – գրել է «Nooor» Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո