Հայաստանը ներկայացվել է Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանը ներկայացվել է Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին

50ad7518fa65c5fe44e2ba3ca37e2bb1 - Հայաստանը ներկայացվել է Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին

Մայիսի 19-20-ին Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան նեկայացրել է Հայաստանը Մոսկվայում կայացած Բլոկչեյնի և կրիպտոարժույթների համաշխարհային գագաթնաժողովին (WBC Summit), որը համարվում է ոլորտի կարևոր 5 միջոցառումներից մեկը:

Երկօրյա ծրագիրն իր շուրջն էր համախմբել 2000-ից ավել միջազգային մասնակիցների,  68 երկրից ժամանած 250 խոսնակի: Քննարկումներն ընթացան 12 բաժիններում՝ ֆինտեխ, առողջապահություն, կրիպտոարժույթներ, կառավարություն, մայնինգ, լոգիստիկա, տելեկոմ, սմարթ քաղաքներ, արդյունաբերություն, կրթություն, ICO-ներ և օրենսդրություն: Արդյունքում ձևավորվեց լուծումների և որոշումների փաթեթ` անդամ երկրների կառավարություններին կատարվող առաջարկների կոորդինացման միասնական մեխանիզմների, ոչ արժանահավատ բլոկչեյն նախագծերի ցանկի մշակելու և միջազգային իրավական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ:

Գագաթնաժողովի կազմակերպիչ Կրիպտոարժույթների և բլոկչեյնի միջազգային ապակենտրոնացված ասոցիացիան (IDACB) պաշտոնապես ներկայացրեց IDACB ֆոնդը, որը բլոկչեյնի համաշխարհային զարգացման համար կունենա ներդրման երեք ուղղություն: Ֆոնդի ակտիվները կկազմեն 300 մլն. ԱՄՆ դոլար:

«Յուրաքանչյուր երկրի դերը կարևոր է ոլորտի զարգացման հարցում. նոր նիշաների բացահայտման  ժամանակն է»,- նշում է IDACB հոգաբարձուների խորհրդի անդամ Հերման Կլիմենկոն:

«Այստեղ կայացրած որոշումները, ստեղծած կապերն ու համագործակցությունները դրականորեն են ազդելու Հայաստանում բլոկչեյնի կիրառման գործնական բարելավման ու իրավական դաշտում համապատասխան բարեփոխումների իրականացման վրա»,-հավելում է Վ. Առուշանյանը:

Ասոցիացիայում ներգրավված են 83 երկրի 32.500 մասնակից, 45 ազգային ասոցիացիաներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան, որի նախագահ Վիգեն Առուշանյանը նաև տնօրենների խորհրդի կազմում է:


97 մլն դոլար պիցցայի համար և պիցցա giveaway Հայաստանում

Nooor-ի հետ ամփոփում ենք ChainPoint 19-ի արդյունքները (տեսանյութ)

Երևանում կայացավ ChainPoint 2019 բլոկչեյն համաժողովը (տեսանյութ)

The Blockchain Challenger կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Հայաստանը` որպես բլոկչեյնի զարգացման կենտրոն. Swiss Blockchain Leadership Summit

ChainPoint 2018. կայացավ տարածաշրջանի խոշոր բլոկչեյն համաժողովը (տեսանյութ)

Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիան և տարածաշրջանում ամենանշանակալի բլոկչեյն կոնֆերանսը

Ի՞նչ սպասել կրիպտոարժույթների շուկայից

Երևանում կանցկացվի բլոկչեյն լուծումներով ընտրություններին նվիրված հաքաթոն

Երևանում կքննարկվի բլոկչեյնի միջոցով առաջիկա ընտրություններն անցկացնելու հարցը

Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի առաջարկը Նիկոլ Փաշինյանին

Երևանում կայացել է «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը

Հայաստանում նախատեսվում է ստեղծել աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերման

Երևանում առաջին անգամ կանցկացվի Armenian Blockchain Forum