Նոր բիզնես կենտրոն Հայաստանում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Նոր բիզնես կենտրոն Հայաստանում

34464df82336f9bb015a704b4668e5bf - Նոր բիզնես կենտրոն Հայաստանում

Գերմանական կողմի ներդրումներով Երևանում նոր բիզնես կենտրոն կբացվի, ասվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի հաղորդագրությունում:

Այս մասին հայտնել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանը նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ:

Բիզնես կենտրոն հիմնելու համար արդեն կա անհրաժեշտ շինությունը, որը պետք է ամբողջությամբ վերանորոգվի, վերազինվի և համապատասխանեցվի A դասի բիզնես կենտրոնների պահանջներին:

Ծրագրի իրականացման համար կներդրվի շուրջ 2 մլն դոլար: Այս պահին ստեղծվել է 5  աշխատատեղ, իսկ կենտրոնի բացումից հետո քանակը կհասնի 20-ի:

Այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն, քանի որ հանդիսանում են ընկերության առևտրային գաղտնիք: