-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Apple-ը պլանավորում է փոխել iPhone 2020-մոդելների դիզայնը։ Դրանք նման կլինեն iPad-ի վերջին մոդելներին։ Թարմացված շարքում կլինի 4 սմարթֆոն և 2 նոր աքսեսուար, հայտնում է Bloomberg-ը։
Սմարթֆոնները կստանան չժանգոտվող պողպատով հարթ, կլորացված եզրեր, LiDAR ավելացված իրականության սկաներ և 5G կապ։
Հետին պանելում նոր iPhone-ները կունենան 3 տեսախցիկ, իսկ ավելի մատչելի տարբերակները կմնան 2 տեսախցիկի «հույսին»։
Նոր գաջեթների դիսփլեյը կլինի ավելի մեծ, քան iPhone 11 Pro Max-ինը, որն ուներ 6․5 դյույմ անկյունագիծ։ Apple-ը մտածում է վերնամասի բլոկը հետագայում հեռացնելու մասին, որտեղ տեղադրված են սելֆիի տեսախցիկն ու Face ID սենսորը։
Սմարթֆոնները կունենան թարմացված պրոցեսորներ, որոնք կարագացնեն արհեստական ինտելեկտի և ավելացված իրականության տեխնոլոգիաներով աշխատող ծրագրերի աշխատանքը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո