Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Одноклассники սոցցանցում հայտնվել է ուղիղ եթերում տեսազանգեր անելու գործառույթ։ Տեսազանգին կարող է մասնակցել մինչև 100 օգտատեր, հայտնել է սոցցանցը։
Գործառույթն ակտիվացնելու համար զանգի պարամետրերի բաժնում պետք է ընտրել «Զանգի հեռարձակում» և սահմանել գաղտնիությունը։ Ուղիղ եթերի հղումը կհայտնվի զրուցակցի չաթում։
Գործառույթը կարելի է կիրառել ինչպես անհատական հաշվում, այնպես էլ խմբերում։ Զանգի հեղինակը կարող է սահմանել դիտողների շրջանակը՝ բոլոր օգտատերերի համար, միայն խմբի անդամների համար, հասանելի միայն հղումով և այլն։
Տեսազանգը տեսագրելու համար պետք է զանգի ընթացքում համապատասխան գործառույթն ընտրել պարամետրերի բաժնից։ Զանգի ավարտից հետո ուղիղ եթերը հնարավոր է պահպանել և հրապարակել սոցցանցում։
Վիդեո
Ֆոտո