fbpx

Լրացուցիչ

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Offline only. Առանց ինտերնետ կապի աշխատող կայք է ստեղծվել

Ամերիկացի ծրագրավորող Քրիս Բոլինը ստեղծել է կայք, որն աշխատում է միայն «օֆլայն» ռեժիմում, երբ ինտերնետն անջատված է, հայտնում է lenta.ru-ն:

«Կայք մտնելու համար դուք պետք է անջատեք ինտերնետը», – ասվում է կայքի գլխավոր էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ինտերնետ կապն անջատելու դեպքում կայքում ուղերձ է հայտնվում, որում կայքի հեղինակը խորհուրդ է տալիս հաճախ «օֆլայն գնալ» այն մարդկանց, որոնք ցանկանում են առավել արդյունավետ աշխատել: Նրա խոսքով՝ այս կերպ հնարավոր է ավելի լավ գնահատել սեփական կարողություններն ու ժամանակը։

Բոլինի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մարդկանց ուշադրությունը պատկանում է ոչ միայն ընկերներին և ընտանիքի անդամներին, այլև անծանոթ սփամերներին: Գրեթե ողջ շրջապատի ուշադրությունը շեղում են մեսենջերների հաղորդագրություններն ու բջջային հավելվածների մասին ծանուցումները: