fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

OnePlus-ը կթողարկի առաջին 5G սմարթֆոնը Եվրոպայում

Օne Plus-ի գործադիր տնօրեն Փիթ Լաուն Qualcomm’s Tech Summit-ի շրջանակում հաստատել է, որ ընկերության 2019 թ-ի արտադրության սմարթֆոնը կստանա  Qualcomm Snapdragon 855 թոփ պրոցեսոր։ Սարքը կդառնա Եվրոպայում 5G ցանցով աշխատող առաջին կոմերցիոն սմարթֆոնը։

Այս քայլից հետո Qualcomm-ը կհամագործակցի բրիտանական EE օպերատորի հետ։ Եվրոպայում առաջին տարածաշրջանը, որտեղ կներկայացվի OnePlus 7-ը Մեծ Բրիտանիան է։ Թե երբ ընկերությունը կներկայացնի նոր սմարթֆոնը, դեռևս հայտնի չէ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այն կարող է տեղի ունենալ MWC 2019 ցուցահանդեսի շրջանակում՝ հունվարի 15-ին։