fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

ONEX-ը ներկայացրեց Արհեստական Ինտելեկտով օժտված Smart Wall (ֆոտոշարք)

Առցանց գնումները Հայաստանում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում՝ օրեցօր ընդլայնելով աշխարհագրությունը։ Առաքման ծառայություններ տրամադրող ընկերությունները ժամանակի ընթացքում կատարելագործում են իրենց ծառայությունները և հանդես գալիս նորարարական լուծումներով։ Հայկական ONEX ընկերությունը սեպտեմբերի 10-ին ներկայացրեց Արհեստական բանականությամբ օժտված իր առաջին Smart Wall-ը, որն ավելի զվարճալի ու յուրահատուկ կդարձնի ծանրոցներ ստանալու գործընթացը։

Նոր համակարգն անհատական մոտեցում կցուցաբերի հաճախորդներին, կզրուցի նրանց հետ, բարեմաղթանքներ ու խորհուրդներ կտա, կներկայացնի ընկերության նոր ծառայությունները և ոչ միայն։

ONEX ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը VNews – Business and Tech-ի հետ զրույցում նշեց, որ այս նորույթն իրենց օգտատերերի կողմից սպասված ու պահանջված էր, առանցքային խնդիրը արդեն իսկ գործող համակարգերից տարբերվելն ու ստանդարտից դուրս ավելի հետաքրքիր համակարգ ստանալն էր․

«Խնդիր կար, որ չունենանք մի համակարգ, որն ուղղակի կոդը կարդալով բեռ է հանձնում, ինչը 2011-ից արդեն իսկ կա Վրաստանում ու աշխարհի շատ երկրներում։ Մենք brainstorming արեցինք մեր օգտատերերի ու թիմերի հետ, արդյունքում ստեղծել ենք մի համակարգ, որի միջոցով մարդիկ ոչ միայն կարողանում են արագ իրենց առաքանին ստանալ, այլ նաև հաճելի հիշողություն տանեն իրենց հետ։ Այն յուրաքանչյուրին նույնականացնում է և հաճախորդների տվյալների բազայի վերլուծության շնորհիվ անում նոր առաջարկներ, խորհուրդներ տալիս, բարեմաղթանքներ ասում՝ միաժամանակ ծանրոց մատուցում։ Մեր համակարգը խոսում է ոչ ստանդարտ արտահայտություններով, ինչպիսին են օրինակ՝ «Բարև Ձեզ», «Ցտեսություն» և այլն»։

Համակարգն օժտված է մեքենայական ուսուցման տարրերով, ինչի շնորհիվ ժամանակի ընթացքում սովորում և ավելի է կատարելագործվում։ ONEX Smart Wall-ը օգտատերերի նախասիրությունների մասին տեղեկություններ է հավաքագրում, օրինակ՝ որ կայքերից ու սոցցանցերից են հաճախ օգտվում, ծննդյան ամսաթվերը և այլն։ Արդյունքում ձևավորում է ընդանուր բնութագիր, որով ճանաչում է տվյալ անձին ու սկսում ավելի արդյունավետ ու գրավիչ զրույց վարել։ Սամվելի խոսքով՝ տվյալները հավաքագրվում են հաճախորդների ցանկությամբ՝ ծանրոցը ստանալու ընթացքում, 30 վայրկյան տևողությամբ սպասման ժամանակը կարելի է տրամադրել բացահայտող հարցերին պատասխանելուն։

«Մշակման վրա երկու ամիս ժամանակ ենք ծախսել, կարելի է ասել ակտիվ աշխատել ենք մեկ ամիս։ Ամենադժվարը գաղափարի մշակումն էր, իրագործումը ծրագրավորման տեսանկյունից այդքան բարդ չէր, կառուցվածքը գծեցինք ու արեցինք։ Համագործակցել ենք Expper ընկերության հետ, իրենք ապահովեցին hardware-ի մասը, մենք էլ` IT-ի: Համակարգն անընդհատ կատարելագործման տեղ ունի, սա դեռ կատարյալ չէ։ Վստահ եմ, որ այն օգտատերերի արձագանքների շնորհիվ ավելի խելացի կդառնա»,- նշում է նա։

VNews – Business and Tech-ը նույնպես հրավիրված էր բացմանը, ներկայացնում ենք միջոցառման ուշագրավ դրվագները ֆոտոշարքով․

 

ONEX SMART WALL

ONEX SMART WALL – Առաքանիների արագ ստացման, արհեստական բանականությամբ օժտված համակարգ➡ Դեռևս ONEX-ի օգտատեր չե՞ք https://onex.am/user/register

Gepostet von ONEX.AM am Dienstag, 11. September 2018

Երևանում գործող Smart Wall-ը դեռևս ընկերության միակ խելացի պատն է։ Առաջիկայում նախատեսում են քաղաքի տարբեր կետերում տեղադրել Smart Box-եր։

«Սա ամբողջ աշխարհում ընդունված մեթոդ է, արկղերը պահեստային մաս չունեն, ուղղակի առաքիչը նախօրոք արկղում դնում է առաքանին ու փակում։ Օգտատերը ստանում է կոդ, որը սկանավորելով կամ մուտքագրելով վերցնում է իր ծանրոցը։ Մյուս մեր քայլը սա է լինելու մոտ երկու ամսվա ընթացքում 10 արկղ ներդնելու ենք Երևանում, ևս տասն էլ մարզերում»,- ասաց ONEX-ի համահիմնադիրը։։

Նշենք, որ արդեն 3 տարի է ինչ գործում է ONEX.am հարթակը, ներկայումս ընկերությունն ունի 12 պատվերի ստացման վայր, համագործակցում են «Ռոստելեկոմ» ընկերության հետ, որի մասնաճյուղերը հանդիսանում են ONEX-ի պատվերի ստացման վայրեր։ Մոտ 60 հազար ակտիվ օգտատեր ունեն, կատարել են ընդհանուր 220 հազար առաքում։ Ընկերության հիմնադրի խոսքով՝ հաջորդ քայլը միջազգային շուկա դուրս գալն է, առաջինը՝ Ռուսաստանն է։ Մինչև 2019թ․ ծառայությունները ներդնելու են այդ երկրում, մի շարք այլ երկրների հետ պլաններ նույնպես կան, բայց դեռևս բանակցային փուլում են։

  


#ԻնչԿաՀեռախոսիդՄեջ Սամվել Մարտիրոսյան. 3 հավելված ՏՏ ոլորտի մասնագետից

Արհեստական ինտելեկտը կլինի յուրաքանչյուր դռան բռնակում. Դավիթ Յան (տեսանյութ)

Հայկական Renderforest-ը Fimetech-ի հետ գործարկել է համաշխարհային շուկայում բացառիկ ֆունկցիա

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

Samsung-ը 20 միլիարդ դոլար կներդնի AI, 5G և մեքենաշինության ոլորտներում

Google-ը մշակել է սոցցանցերով ինքնությունը ճանաչող արհեստական ինտելեկտ

Amazon-ի համակարգը շփոթել է քաղաքական գործիչներին հանցագործների հետ

HireBee. արհեստական ինտելեկտով աշխատող HRtech հարթակ staff.am-ից

Google Play-ում ներդրվել է վերջին 10 տարվա ամենագլխավոր նորույթը

Ադրբեջանական հաքերները կոտրել են Ազգային Ժողովի կայքը․ Սամվել Մարտիրոսյան

Windows 10-ի թարմացմամբ զբաղվում է արհեստական ինտելեկտը

Նեյրոնային ցանցեր նախագծելու հայկական Ngene-ի լուծումը հաղթող է ճանաչվել միջազգային հեղինակավոր մրցույթում

Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր

Դավիթ Յանը գործարկել է AI-ի միջոցով բիզնեսի վերլուծության նոր գործիք

Ուղիղ եթերները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը․ Սամվել Մարտիրոսյան

Դավիթ Յանը՝ «չար» արհեստական ինտելեկտի և աշխարհը կառավարելու գաղտնիքների մասին