Ով է առաջին մասսայական վարակում առաջացրած համակարգչային վիրուսի հեղինակը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ով է առաջին մասսայական վարակում առաջացրած համակարգչային վիրուսի հեղինակը

Gty Hacker Group Anonymous er 160318 16x9 1600 - Ով է առաջին մասսայական վարակում առաջացրած համակարգչային վիրուսի հեղինակը

BBC-ի լրագրողները գտել են համակարգչային վիրուսի ստեղծողին, որի պատճառով համակարգիչների առաջին մասսայական վարակումն է գրանցվել։

Դեռևս 2000 թվականին վնասակար ծրագրի հետ միլիոնավոր համակարգիչների օգտատերեր են գործ ունեցել։

Համակարգիչների վարակման համար օգտատերերին ուղարկվում էին էլեկտրոնային նամակներ, որոնք պարունակում էին “LOVE-LETTER-FOR-YOU” (սիրային նամակ քեզ համար) անվանմամբ ֆայլ։ Հենց այդ ֆայլի մեջ էլ պահպանվում էր վնասակար կոդը, որը կրկնօրինակում էր համակարգչի ֆայլերը և գողանում գաղտնաբառերը։

Պարզվել է, որ հայտնի վտանգավոր ծրագրային ապահովման հեղինակը 44-ամյա Փիլիպինո Օնելա դե Գուզմանն է, ով ստեղծել է վիրուսը՝ ինտերնետ կապից անվճար օգտվելու համար։ Նա խոստովանել է, որ չի կանխատեսել վիրուսի այդ մասշտաբների տարածումը և զղջում է, որ իր փոքրիկ խորամանկությունը այդպիսի վնաս է հասցրել աշխարհին։

Նշենք, որ վիրուսն իսկապես բավականին մեծ վնաս է հասցրել աշխարհին, քանի որ վարակել է ավելի քան 45 մլն համակարգիչ։ Վիրուսը լիկվիդացնելու համար շատ IT մենեջերներ ստիպված են եղել անջատել ենթակառուցվածքների մի մասը։ Փորձագետների հաշվարկներով՝ վիրուսը միլիարդավոր ֆունտ ստերլինգների վնաս է հասցրել աշխարհին։

Այսօր հայտնի վիրուսի անհայտ հեղինակը Մանիլայում զբաղվում է հեռախոսների վերանորոգմամբ։