Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում

15780628 10103377634245691 8029104735123988161 n - Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում

Ասում են՝ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետևում ուժեղ կին է կանգնած: Ձեզ ենք ներկայացնում Սիլիկոնյան հովտի IT միլիարդատերերի կանանց և նրանց գործունեությունը:

Մակենզի Բեզոս

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Մակենզի Բեզոսը ամուսնացած են արդեն 25 տարի: Նրանք ծանոթացել են մինչև Բեզոսի միլիարդատեր դառնալը և հենց կնոջ աջակցությունն է օգնել բիզնեսմենին հիմնել շահութաբեր այս բիզնեսը և վաստակել իր առաջին միլիարդը:

Մակենզի Բեզոսը գրող է և իր առաջին ստեղծագործությունը գրել է 6 տարեկան հասակում: Երիտասարդ տարիքում ընդունվել է Փրինսթոնի համալսարան, որտեղ Թոնի Մորիսոնի(1993 թ. Նոբելյան մրցանակակիր) մոտ ուսանել է գեղարվեստական գրականություն:

Փրինթսոնում Մակենզին հանդիպել է իր ապագա ամուսնուն, սակայն առաջին սերտ ծանոթությունը տեղի է ունեցել համալսարանից հետո,1992 թ, երբ աղջիկը աշխատանքի է ընդունվել D. E. Shaw & Co-ում: Հարցազրույցը վարում էր Ջեֆ Բեզոսը, ով այդ ժամանակ փոխնախագահ էր: 6 ամիս հետո նրանք ամուսնանում են:

1995 թ. Բեզոսը հիմնադրում է Amazon-ը: Կինը դառնում է նրա առաջին աշխատակիցը և զբաղվում է հաշվապահությամբ:

Զույգն ունի 4 երեխա՝ 3 տղա և մեկ աղջիկ Չինաստանից, որին որդեգրել են: Այս պահին Մակենզին շարունակում է գրողի կարիերան և ունի 2 վեպ: Չնայած երեխաները շատ էներգիա և ժամանակ են խլում, Մակենզին խոստովանում է, որ փորձում է գրել ամեն օր, երբ երեխաները դպրոցում են կամ քնած:

Բացի այդ, նա հանդիսանում է «Bystander Revolution» կազմակերպության հիմնադիրը, որը զբաղվում է բուլիինգի խնդիրներով(որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ):

upload AP 18067160227327 pic905 895x505 90731 - Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում

Պրիսցիլա Չան

Մարկ Ցուկերբերգը և իր կինը ամուսնացել են 6 տարի առաջ, չնայած հանդիպել էին 2003 թ.:

Պրիսցիլան ծնվել է չինացի փախստականների ընտանիքում: 2003 թ. ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ ծանոթացել է Մարկի հետ: Վերջինիս այդ ժամանակ սպառնում էր համալսարանից հեռացում Facemash կայքի սկանդալային պատմության պատճառով: Այդ պատճառով նա առանց հապաղելու հայտնում  Պրսցիլային իր զգացմունքների մասին:

Սակայն նրանք հարաբերություններում որոշակի դադար է սկսվում կապված Մարկի գործերի և Պրիսցիլայի ուսման հետ:

Զույգը կրկին միավորվում է 2007 թ, իսկ 2012 թ նրանք ամուսնանում են:

Պրիսցիլա Չանը երբեք չի աշխատել Facebook-ում, բայց միշտ արժեքավոր խորհուրդներ է տվել ամուսնուն՝ սոցիալական ցանցի զարգացման համար:

Զույգը երբեք չի հրաժարվել իր գաղափարներից և հայտարարություններից: Իրենց առաջնեկի ծննդյան առթիվ նրանք խոստացել էին Facebook-ի բաժնետոմսերի մեծ մասը նվիրատվություն անել Chan Zuckerberg Initiative հատուկ ստեղծված ֆոնդի միջոցով:

rtx11kc0 1 - Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում

Մելինդա Գեյթս

Բիլ և Մելինդա Գեյթսերը ամուսնացած են 1994 թ:

Մելինդա Ֆրենչը ծնվել է ինժեներների ընտանիքում, և իր հոր պես որոշել է զբաղվել ճշգրիտ գիտություններով:

Սովորել է Դյուկի համալսարանում, սկզբում բակալավրի աստիճանով համակարգչային գիտությունների և տնտեսագիտության ոլորտում, այնուհետև մագիստրատուրայում ուսանել է բիզնեսի կառավորում:

1987 թ. Մելինդան աշխատել է Microsoft ընկերությունում և ծանոթացել Բիլ Գեյթսի հետ:

Ապագա միլիարդատիրոջ հետ ծանոթությունից առաջ Մելինդան արդեն փայլուն հեռանկարով կայացած գործարար էր: Զույգը ամուսնանում է 1994 թ., որից հետո Մելինդեն որոշում է դուրս գալ աշխատանքից և կենտրոնանալ 3 երեխաների դաստիարակության վրա:

1994 թ. հիմնադրվել է խոշորագույն «Բիլլ և Միրանդա» անունով բարեգործական ֆոնդը: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել բժշկության զարգացմանը և ամբողջ աշխարհում առողջապահական համակարգի բարելավմանը, ինչպես նաև լուրջ հիվանդությունների դեմ պայքարին:

Սկսած այդ թվականից ամուսինները բարեգործության համար նվիրաբերել են 35 մլրդ դոլար:

Մելինդա Գեյթսը պարբերաբար հայտնվում է Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ամենամյա 100-յակում: 2017 թ. աղյուսակում երրորդն էր Թերեզա Մեյից և Անգելա Մերկելից հետո:

1B5790255 tdy 130130 billmelindagates 1 930a - Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում
Bill Gates and his wife Melinda visit Downing Street on October 18, 2010 in London, England.

Ջեֆ Բեզոսը շուտով կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը

Ջեֆ Բեզոսը ստեղծել է հատուկ ֆոնդ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար

Իլոն Մասկը կոչ է արել ջնջել Facebook-ը

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստների ցանկը

Facebook-ը ճնշել է մրցակիցներին՝ օգտագործելով օգտատերերի տվյալները

Ջեֆ Բեզոսը 1 օրում կորցրել է 7 միլիարդ դոլար

Բիլ Գեյթսն այլևս աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդը չէ

Ջեֆ Բեզոսն ամուսնալուծությունից հետո 1-ին անգամ հանրությանն է ներկայացել ընկերուհու հետ

Որո՞նք են Բիլ Գեյթսի ամենասիրելի սերիալները

Համացանցում կեղծ Ցուկերբերգ է հայտնվել, որը խոսում է միլիարդավոր մարդկանց կյանքը վերահսկելու մասին

Ցուկերբերգը խոսել է Facebook-ի մասնատման մասին

Ջեֆ Բեզոսը տիեզերանավ կուղարկի Լուսին

Մարկ Ցուկերբերգը կնոջ համար «քնի արկղ» է պատրաստել (լուսանկար)

Հաքերները կոտրել են աշխարհի ամենահարուստ մարդու սմարթֆոնը