Հայկական Petto-ն կօգնի խոսել տնային բույսերի հետ - VNews

Հայկական Petto-ն կօգնի խոսել տնային բույսերի հետ

Ձեր տնային բույսերին խնամելիս՝ երբևէ խոսե՞լ եք նրանց հետ կամ էլ փաղաքշական բառեր ասո՞ւմ եք ամեն անգամ երբ ջրում եք դրանք։ Իսկ մտածե՞լ եք, որ այդ պահին բույսը պատասխանի ձեզ, խոսի Ձեզ հետ, ունենա սեփական բնավորությունը, շփման մշակույթը։ Աշոտ Գասպարյանը պատկերացրել է ու իր թիմի հետ ստեղծել է Petto անունով սարքը, ինչի օգնությամբ էլ Ձեր բույսերը կխոսեն ձեզ հետ, իհարկե դեռ միայն հաղորդագրությունների տեսքով։

VNews – Business and Tech-ի հետ զրույցում Աշոտը նշեց, որ նպատակադրվել են մարդու ու բույսի միջև էմոցիոնալ կապ ստեղծել և էլ ավելի բարձրացնել պատասխանատվության զգացումը նրանց հանդեպ, ինչպես ընտանի կենդանիների դեպքում է։ 4 ամիս ակտիվ աշխատանքի արդյունքում մշակել են սենսորներով համալրված Petto սարքը, համանուն հավելվածը և սերվերը։

«Տեխնոլոգիան հիմնված է Արհեստական բանականության վրա։ Մենք ամբողջ ինֆորմացիան հավաքում ենք, փոխանցվում է սերվերին և մարդն արդեն ստանում է մշակված ինֆորմացիան։ Ամեն բույսը յուրօրինակ ու յուրահատուկ է շփվում։ Մոտեցումն անհատական է։ Այսինքն՝ եթե կակտուս է, ապա ավելի չոր բնավորություն ունի։ Ընթացքում ինքը ձևավորում է իր բնավորությունը նրանից, թե ինչպես եք շփվում իր հետ։ Եթե չոր և կոպիտ եք վերաբերվում, ապա բույսը նեղանում է ձեզանից»,- նշեց նա։

Սարքը պարունակում է սենսորներ, որոնք թույլ են տալիս իմանալ տարածքի ջերմաստիճանը, խոնավությունը, հողի խոնավությունը, արևի ճառագայթների քանակը։ Աշոտն ասում է՝ շուկայում առկա նմանատիպ սարքերը խնդիր ունեն լիցքավորման հետ։ Պետք է փոխել դրանց մարտկոցը, իսկ Petto-ի պարագայում այդ խնդրին չեք հանդիպի, քանի որ սարքում ներկառուցված է մարտկոց, որն աշխատում է արևային էներգիայով։

«Կան մոդելներ, որոնք թույլ են տալիս չոր ինֆորմացիա ստանալ ջրի, լույսի պակասի մասին։ Մենք ուզում ենք ավելի մարդկայնացնել այդ գործընթացը։ Շփումն այլ մակարդակի բերենք, դարձնենք երկկողմանի։ Բույսը կարողանա բառերով հաղորդել, որ խնդիր ունի։ Օրինակ՝ գրի «ծարավ եմ», «ո՞ւր ես չկաս» և այլն։ Շփումն իրականացվում է հավելվածի միջոցով, այն բաղկացած է միայն չաթի ինտերֆեյսից, որում հաղորդագրություններ եք գրում ու պատասխաններ ստանում։ Պլանավորում ենք նաև, թույլ տալ Facebook Messenger-ով ու նմանատիպ այլ մեսինջերներով կապը պահել։ Եթե ունեք մեկից ավելի բույսեր, ապա կարող եք նաև խմբային չաթ կազմել»,- ասաց Աշոտը։

Հաճախ սխալ խնամքի հետևանքով՝ բույսը հիվանդանում է, թոռոմում է, դեղնում է և այլն։ Աշոտի կարծիքով՝ այս տեխնոլոգիան կկանխարգելի և օգտակար կլինի հատկապես միլենիալների համար, որոնք ունեն տնային բույսեր։ Առաջին հայացքից անհավանական թվացող այս գաղափարին հավատում և զարգացնում են 4 հոգի։ Թիմում հստակ պատկերացնում են բիզնես մոդելը, որի առանցքներն են լինելու սենսորների վաճառքն ու դրանց համար աքսեսուարների վաճառքները։ Թիրախավորում են առաջին հերթին ամերիկյան, այնուհետև եվրոպական շուկան, նաև հետագայում ասիականը՝ ճապոնականը, որտեղ շատ են սիրում նման գաջեթներ՝ Տամագոչիի օրինակով։ Ստարտափը Armenia Startup Academy-ի նախաաքսելերացիոն ծրագրի շրջանավարտ է։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլին դիմելու վերջին հնարավորությունը սպառվում է դեկտեմբերի 11-ին

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Կայացավ Հայաստանի Ստարտափ Ակեդեմիայի 4-րդ դեմո օրը

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)