PicsArt-ը գրավում է չինական շուկան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

PicsArt-ը գրավում է չինական շուկան

Հայ-ամերիկյան PicsArt ընկերության ստեղծած նկարներ և տեսանյութեր խմբագրելու հավելվածը, որը մրցում է VSCO, Snapseed հավելվածնեի հետ, վերջերս հատել է ամսական 130 մլն ակտիվ օգտատերերի սահմանը, այս մասին գրում է TechCrunch-ը: Նախորդ տարի ընկերությունը հայտնել էր ամսական 100 մլն. ակտիվ օգտատերերի մասին:

PicsArt-ի օգտվողների գրեթե 80 տոկոսը մինչև 35 տարեկան է, իսկ ամենակտիվները մինչև 18 տարեկան են:  Միլենիալներից հետո եկող Gen-Z- սերնդին առավել հետաքրքիր են K-pop աստղերի, անիմեների, ֆանտաստիկ գրականության կամ տիեզերական գիտության թեմաները, որոնք էլ ներկայացված են ֆիլտրերի, էֆեկտների, GIF-երի ու սթիքերների տեսքով PicsArt-ի բովանդակային գրադարանում:

PicsArt-ի օգտատերերի մեծ մասն ապրում է Միացյալ Նահանգներում: Վերջին ամիսներին ընկերությունը մեծ հաջողություններ է գրանցել չինական շուկայում, որտեղ ամսական ակտիվ օգտատերի քանակը հատում է 15 միլիոնը: Նշվում է նաև, որ ներկա դրությամբ՝ եկամտի առումով Չինաստանը PicsArt-ի երկրորդ խոշորագույն շուկան է՝ ԱՄՆ-ից հետո:

Նշենք, որ PicsArt անվճար հավելվածը հասանելի է AndroidiOS և Windows հարթակների համար։ Այն ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ:

Ընթերցեք նաև՝ 

PicsArt-ը Մոսկվայում Արհեստական Ինտելեկտի մշակման լաբորատորիա կբացի

PicsArt Gold. նոր բաժանորդագրության փաթեթ PicsArt-ից

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

PicsArt-ի մեծ ընտանիքն արդեն 100․000․000 անդամ ունի

PicsArt-ով արդեն հնարավոր է Live-սթիքերներ ստեղծել (տեսանյութ)


Չինաստանում օդն ավելի աղտոտ է, քան կարանտինից առաջ

Google-ը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակում է իր գրասենյակները Չինաստանում

Հայկական SmartClick-ը մշակում է SmartCity նորարարական տեխնոլոգիա

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

Huawei-ը ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը AI տեխնոլոգիաներով

Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը

PicsArt-ը շուտով դեբյուտ կունենա որպես կինոաստղ

PicsArt-ն աշխարհում ամենաշատ ներբեռնումներ ունեցող հավելվածների վարկանիշում է

PicsArt-ը հավակնում է Google Play-ի մրցանակին

PicsArt-ը հայտարարում է APM մասնագիտացման ծրագրի ընդունելություն

Gmail-ը ձեր փոխարեն նամակներ կկազմի

Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը

Չինաստանը կիբեռսպորտը պաշտոնապես ճանաչում է որպես մասնագիտություն

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

Հայկական Krisp և Facehub հավելվածների հաղթարշավը Product Hunt-ում

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց