PicsArt-ը կրթաթոշակ կտրամադրի Image Processing-ի խորացված ուսուցման համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

PicsArt-ը կրթաթոշակ կտրամադրի Image Processing-ի խորացված ուսուցման համար

PicsArt ընկերությունը, առաջնահերթություն տալով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը ու Հայաստանում բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, Armenian Code Academy (ACA)-ի հետ համատեղ նախաձեռնել է Image Processing-ի խորացված դասընթացի ծրագիր։

PicsArt-ն ու ACA-ն հայտարարում են Image Processing-ի 17 շաբաթյա խորացված դասընթացի մասին: PicsArt ընկերությունը դասընթացի մասնակիցներին կտրամադրի ամբողջական կրթաթոշակ, իսկ լավագույն առաջադիմությամբ շրջանավարտները PicsArt-ում աշխատանքի հնարավորություն կունենան:

Մեքենայական ուսուցումը, որի մի բաղադրիչն է կազմում նաև պատկերների մշակումը, աշխարհում ամենաարագ զարգացող, պահանջված և բարձր վարձատրվող մասնագիտական ուղիներից է: Այն պահանջում է մտքի ճկունություն, մաթեմատիկական ամուր բազա եւ բարձր մասնագիտական հմտություններ: Ավաղ, այս ոլորտի մասնագետների պատրաստման համար Հայաստանում դեռ շատ կրթական հաստատություններ չկան։ Այդ իսկ պատճառով, այս դասընթացը բացառիկ հնարավորություն է ստեղծում գիտությամբ հետաքրքրվող եւ նոր մասնագիտացում փնտրող երիտասարդ մասնագետների համար:

Դիմումների ընդունման վերջնակամկետը հոկտեմբերի 6-ն է, դիմել հնարավոր է՝ հետևյալ հղմամբ:

Նշենք, որ ամռանը մեկնարկել է և մինչ այժմ ընթանում է մեքենայական ուսուցման դասընթաց, որը իրականացվում է PicsArt, ACA, BetConstruct, Menu.am և Webb Fontaine ընկերությունների համագործակցությամբ: Մեքենայական ուսուցման ևս մեկ դասընթաց է իրականացվել PicsArt և ACA ընկերությունների կողմից նաև նախորդ տարի՝ Ucom և BetConstruct ընկերությունների  համագործակցությամբ:


QUIZ. Գուշակի՛ր նկարի հեղինակին

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

PicsArt-ը շուտով դեբյուտ կունենա որպես կինոաստղ

PicsArt-ն աշխարհում ամենաշատ ներբեռնումներ ունեցող հավելվածների վարկանիշում է

TourXel-ն ավտոմատացնում է տուրիստական ընկերությունների աշխատանքը

PicsArt-ը հավակնում է Google Play-ի մրցանակին

PicsArt-ը հայտարարում է APM մասնագիտացման ծրագրի ընդունելություն

ՊԵԿ-ը ներդրել է մեծ տվյալների հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ

PicsArt-ը գրավում է չինական շուկան

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

Հայկական Krisp և Facehub հավելվածների հաղթարշավը Product Hunt-ում

Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ աշխատանքի կանցնի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt-ի հայաստանյան գրասենյակ

PicsArt-ը Մոսկվայում Արհեստական Ինտելեկտի մշակման լաբորատորիա կբացի

PicsArt-ով արդեն հնարավոր է Live-սթիքերներ ստեղծել (տեսանյութ)

Աշխարհահռչակ Cloudflare-ի ներկայացիչները Հայաստանում անցկացրել են IT Meet-up