-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
PicsArt-ը մեկնարկում է Հայաստանում նախադեպը չունեցող APM (Associate Product Manager) մասնագիտացման վեցամսյա հատուկ ծրագիր: Ծրագրի նպատակն է ուսուցման հնարավորություն տալ նրանց, ովքեր ցանկանում են փոխել մասնագիտացումը, սովորել նոր հմտություններ և աշխատել PicsArt` աշխարհում թիվ մեկ ֆոտո և վիդեո խմբագրման հավելվածի ընկերությունում:
PicsArt-ի պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանը նշում է.
«Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է պրոդուկտի ղեկավարում մասնագիտացման համար։ Ծրագիրը չափազանց հագեցած է և բազմակողմանի։ Այն տևելու է վեց ամիս։ Այդ ընթացքում ծրագրի մասնակիցներն աշխատելու են հավելվածի վրա, սովորելով անմիջապես այն մարդկանցից, որոնք կանգնած են PicsArt-ի ստեղծման ակունքներում, և ում շնորհիվ հավելվածն ամբողջ աշխարհում ամսական 130 միլիոն ակտիվ օգտատեր ունի: Ծրագիրն ամբողջ դրույք աշխատանքի պես է: Մասնակիցները ընդգրկվելու են տարբեր թիմերում, մասնակցելու են դասախոսությունների, կապեր են հաստատելու և նոր հմտություններ են ձեռք բերելու։ Իսկ ծրագրի ավարտից հետո լավագույնները կընդունվեն նաև մեզ մոտ աշխատանքի»:
Ըստ Միքայել Վարդանյանի՝ APM ծրագիրը տարածված և հաջողված փորձ է միջազգային խոշոր ընկերություններում: «Պատահական չէ, որ այդ փորձը ներդնում ենք նաև PicsArt-ի հայաստանյան գրասենյակում: Պրոդուկտների ղեկավարումը պահանջում է բազմակողմանի, պրակտիկ գիտելիքների մեծ պաշար, ընկերության պրոֆիլի ամբողջական տիրապետում և, իհարկե, փորձառություն. այս ամենը հնարավոր է APM վեցամսյա ծավալուն այս նախագծի շնորհիվ»,- հավելեց նա։
Ծրագրի մեկնարկային երկու շաբաթվա ընթացքում կներկայացվի PicsArt-ի հավելվածը, ընկերության կորպորատիվ մշակույթը և արժեքները։ Մասնակիցները կծանոթանան ընկերության բոլոր թիմերի աշխատանքին և կուսումնասիրեն պրոդուկտները: Տիրապետելով ընկերության գործունեությանը և դառնալով PicsArt ընտանիքի անդամ, նրանք կընդգրկվեն չորս տարբեր թիմերում՝ զարգացնելով պրոդուկտների մշակման նորարարական մոտեցումներ և այլ հմտություններ: Մասնակիցները կունենան նաև անհատական մենթորներ, որոնք մշտապես կաջակցեն նրանց խորհրդատվությանբ և փորձի փոխանցմամբ:
Նրանք, ովքեր ցանկանում են հմտանալ այս ոլորտում և դառնալ աշխարհում թիվ մեկ ֆոտո և վիդեո խմբագրման PicsArt հավելվածի և ընտանիքի անդամ, կարող են ծանոթանալ APM ծրագրի մանրամասներին հետևյալ հղմամբ: Դիմումների ընդունման վերջնաժակետը մայիսի 5-ն է:
Ընթերցեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո