PicsArt-ը հավակնում է Google Play-ի մրցանակին - VNews

PicsArt-ը հավակնում է Google Play-ի մրցանակին

Մայիսի 6-ին կկայանա Google Play Awards 2019 ամենամյա մրցանակաբաշխությունը՝ Google I/O համաժողովի ընթացքում։ Այս տարվա առաջադրված թեկնածուների մեջ է նաև PicsArt-ը, որը մրցում է միլիարդավոր օգտատերերի համար գերազանց լուծում առաջարկող (Standout Build for Billions Experience) անվանակարգում։

Նշենք, որ PicsArt անվճար հավելվածը հասանելի է AndroidiOS և Windows հարթակների համար։ Այն ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: Հավելվածն ամբողջ աշխարհում ամսական 130 միլիոն ակտիվ օգտատեր ունի: PicsArt-ի օգտատերերի մեծ մասն ապրում է Միացյալ Նահանգներում: Վերջին ամիսներին ընկերությունը մեծ հաջողություններ է գրանցել չինական շուկայում, որտեղ ամսական ակտիվ օգտատերի քանակը հատում է 15 միլիոնը:


Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Google-ը անվճար է դարձնում Meet պրեմիում տեսակոնֆերանսները

Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Google-ը ձեռքերի լվանալու պրոցեսը մինի խաղի է վերածել

Google-ը բանկային քարտ կթողարկի

Google Play-ում կավելանա մանկական բաժին՝ ուսուցիչների կողմից երաշխավորված հավելվածներով

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

Ռեբրենդինգ․Google-ի Hangouts Meet ծառայությունն անվանափոխվել է

Facebook-ը կհավաքագրի մարդկանց տեղաշարժման տվյալները

10 հարմար գործիք թիմով հեռավար աշխատելու համար

Google-ը սկսել է տվյալներ հավաքել հասարակական վայրերում մարդկանց տեղաշարժի վերաբերյալ

Huawei-ն միլիարդներ է կորցրել ԱՄՆ-ի պատճառով

Google-ը ռադիկալ կփոխի Chrome-ի ինտերֆեյսը

Google-ը չեղարկել է կատակի օրվան նվիրված անակնկալները

Google-ը 800 մլն. դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարին

Google-ը սկսել է հավելվածներ արգելափակել