PicsArt-ը շուտով դեբյուտ կունենա որպես կինոաստղ - VNews

PicsArt-ը շուտով դեբյուտ կունենա որպես կինոաստղ

Բոլոր կինոմաններին տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա PicsArt-ի՝ որպես կինոաստղ հավելվածի դեբյուտը «Անհայտ բաժանորդ» նոր, բայց և հանրահայտ ֆիլմի հայկական տարբերակում:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմը հանրահայտ «Կատարյալ անծանոթները» ֆիլմի հայկական տարբերակն է, որը էկրան կբարձրանա աշնանը: Ֆիլմի առանցքում բջջային հեռախոսներն են և այն դրամատիկ իրադարձությունները, թե ինչ կկատարվի, երբ հերոսներն իրենց բոլոր հաղորդագրությունները  բարձրաձայն կարդան և հեռախոսազանգերին պատասխանեն բարձրախոսով։ Եվ քանի որ PicsArt հավելվածն ունի 130 միլիոն ակտիվ օգտատեր, անհնար է պատկերացնել, որ հերոսներից ոմանք չեն օգտվում հավելվածի լուսանկարների խմբագրման հարուստ գործիքներից։ Ահա թե ինչու, պատահական չէ, որ ֆիլմարտադրության մեջ տեսնում ենք նաև PicsArt աշխարհահռչակ ընկերությանը:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի ուշադրության կենտրոնում հերոսների հեռախոսներն են, և քանի որ մենք նկարահանում ենք հայտնի ֆիլմի հայկական տարբերակը, միանգամից հասկացանք, որ պետք է անպայման համագործակցել միջազգային բարձր ճանաչում ունեցող հայկական ամենահաջողված հավելվածի՝ PicsArt-ի հետ։ Իսկ թե ինչ ֆորմատով ենք համագործակցում PicsArt ընկերության հետ՝ հանդիսատեսը կիմանա միայն ֆիլմի մեծ էկրաններ բարձրանալուն պես։ Կարող եմ միայն նշել, որ ինչպես միշտ՝  PicsArt-ը լի է նորարար մտքերով»,- նշել է ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը։

Մի շարք երկրներ (Ֆրանսիա, Իսպանիա, Մեքսիկա, Հունաստան, Հարավային Կորեա, ՌԴ) նկարել են ֆիլմի իրենց իսկ մշակութային առանձնահատկություններով ադապտացված տարբերակները: Հայկական տարբերակը կպարունակի ընդհանրություններ և միևնույն ժամանակ կառանձնանա իր յուրահատկություններով:

PicsArt-ը խրախուսում է ստեղծարար աշխատանքը և ներկա է այնտեղ, որտեղ հասանելի են 21-րդ դարի անբաժանելի մասնիկ դարձած գադջեթները:


Ամեն ինչ՝ մեկ դերի համար. Թոմ Քրուզը SpaceX հրթիռով կթռչի տիեզերք

PicsArt-ն աշխարհում ամենաշատ ներբեռնումներ ունեցող հավելվածների վարկանիշում է

PicsArt-ը հավակնում է Google Play-ի մրցանակին

PicsArt-ը հայտարարում է APM մասնագիտացման ծրագրի ընդունելություն

PicsArt-ը գրավում է չինական շուկան

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ աշխատանքի կանցնի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt-ի հայաստանյան գրասենյակ

PicsArt-ը Մոսկվայում Արհեստական Ինտելեկտի մշակման լաբորատորիա կբացի

PicsArt-ը կրթաթոշակ կտրամադրի Image Processing-ի խորացված ուսուցման համար

PicsArt-ով արդեն հնարավոր է Live-սթիքերներ ստեղծել (տեսանյութ)

Աշխարհահռչակ Cloudflare-ի ներկայացիչները Հայաստանում անցկացրել են IT Meet-up

Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուների տասնյակը՝ ըստ Modex-ի

PicsArt Gold. նոր բաժանորդագրության փաթեթ PicsArt-ից

Picsart-ը տեսահոլովակ է պատրաստել աշխարհահռչակ Capital Cities խմբի համար

ՏՏ-ն Հայաստանում 2017-ին. PicsArt