-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայկական PicsArt ընկերությունը գործարկել է իր լրացված իրականության (AR) տեսախցիկի բետա տարբերակը: Այս նորույթի առանձնահատկությունը Live Stickers-ն է, որը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել իրենց կամ ընկերների անիմացիոն live-սթիքերները և օգտագործել դրանք լուսանկորների կամ էլ տեսանյութերի խմբագրման համար և տարածել սոցցանցերով։
Ֆունկցիան հասանելի է PicsArt-ի iOS հավելվածում։ Օգտագործելով Apple-ի ARKit 2-ի հնարավորությունը՝ PicsArt-ն առաջին ընկերություններից մեկն է, որն օգտվելով դրանից թողարկում է սեփական ծրագրում և ինտեգրում է նոր ֆունկցիաներ: Հրապարակված տեսանյությում ցուցադրվում է թե ինչպես է այն աշխատում և ինչ կիրառություններ կարող է ունենալ։
Նշենք, որ հայկական PicsArt-ն ամսական ունի ավելի քան 100․000․000 ակտիվ օգտատեր։ PicsArt անվճար հավելվածը հասանելի է Android, iOS և Windows հարթակների համար։ Այն ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: Վերջրես PicsArt-ն իր օգտատերերի խնդրանքով ստեղծել է Gold բաժանորդագրության փաթեթ, որը գործող անվճար հավելվածին հավելյալ արտոնյալ և առանց գովազդ ստեղծագործելու հնարավորություններ է ընձեռում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո