-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երևանի պետական համալսարանում իրականացվել է աշխարհում մեծ պահանջարկ ունեցող արհեստական բանականության մասնագետների պատրաստման ծրագիր։ Ուսումնական տարեսկզբից ծրագիրը վարել են PicsArt ընկերության արհեստական բանականության (Artificial Intelligence) թիմի մասնագետները: Դասընթացները ընթացել են մեքենայական ուսուցման և խորը ուսուցման (Machine Learning, Deep Learning) ուղղություններով՝ տեսական գիտելիքների ու պրակտիկ առաջադրանքների համադրմամբ:
ԵՊՀ SS կրթական և հետազոտական կենտրոնը ՏՏ ոլորտում շարունակական կրթության ծրագրերի և առանձին դասընթացների իրականացման համար նախատեսված մարմին է։ Վերջինիս և PicsArt ընկերության այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու։
VNews – Business and Tech-ին PicsArt-ից հայտնեցին, որ վերջին երկու տարիների ընթացքում, PicsArt-ի ջանքերով մեքենայական ուսուցման տարբեր կրթական ծրագրերի շրջանակում արդեն 80-ից ավելի մասնագետներ են պատրաստվել Հայաստանում, ովքեր աշխատանքի են անցել PicsArt-ում և ՏՏ առաջատար այլ ընկերություններում: PicsArt ընկերությունը բանակցություններ է վարում արհեստական բանականությունը որպես մասնագիտացում ԲՈւՀ-երում ներառելու մասին:
Աշխարհում այսօր մրցունակ են այն երկրները, որոնք զարգացնում ու ընդլայնում են արհեստական բանականության կիրառման ոլորտները: Պատահական չէ նաև, որ համաշխարհային շուկայում այս բնագավառի մասնագետների մեծ պահանջարկ կա։ Դատելով մեր երկրի ՏՏ ոլորտի հաջողություններից, Հայաստանն ունի ներուժ՝ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման և միջազգային պատվերների ներգրավման համար: PicsArt ընկերությունը, որը տարիներ շարունակ ներդրում է կատարում Հայաստանում արհեստական բանականության ոլորտը զարգացնելու ու մրցունակ մասնագետներ պատրաստելու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո