-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Օրերս, PicsArt ընկերության նախաձեռնությամբ, Հայաստան էր ժամանել Cloudflare ընկերության ներկայացուցչությունը IT Meet-up անցկացնելու նպատակով:
VNews – Business and Tech-ին PicsArt-ից հայտնեցին, որ սա բացառիկ հնարավորություն էր հայաստանյան 80-ից ավելի ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչների համար հարցեր քննարկել աշխարհահռչակ Cloudflare ընկերությունը հետ, ինչպես նաև տեղեկանալ իրենց ձեռնարկային գործառույթների մասին։
«Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար։ Այն հնարավորություն տվեց հայաստանյան ՏՏ ոլորտի մասնագետներին շփվել, իրենց փորձով փոխանակվել աշխարհահռչակ Cloudflare ընկերության մասնագետների հետ, նաև ծանոթանալ առկա նոր մոտեցումներին։ Բացի այդ, այն լավ հնարավորություն էր Cloudflare ընկերության միջոցով ևս մեկ անգամ աշխարհին հիշեցնել մեր երկրի ՏՏ ոլորտի պոտենցիալի ու այստեղ առկա շուկայի մասին»,-նշում է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը։
Cloudflare ընկերության ցանցի միջով է անցնում աշխարհում համացանցային գործողությունների 10%-ը։ Այս կազմակերպությունն ապահովում է միլիոնավոր վեբկայքերի APIs, SaaS ծառայությունների սպասարկումն ու պաշպանվածությունը։
IT Meet-up-ին մասնակցել են տարբեր կազմակերպություններ՝ ներառյալ մի շարք բանկեր, վեբ-կայքեր ստեղծող կազմակերպություններ, կրթական կազմակերպություններ, Հայաստանում գործող ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններ, ինչպես նաև այլ ստարտափների ներկայացուցիչներ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո