PicsArt Gold. նոր բաժանորդագրության փաթեթ PicsArt-ից - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

PicsArt Gold. նոր բաժանորդագրության փաթեթ PicsArt-ից

PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը և սոցիալական ցանցն իր օգտատերերի խնդրանքով ստեղծել է  Gold բաժանորդագրության փաթեթ, որը գործող անվճար հավելվածին հավելյալ արտոնյալ և առանց գովազդ ստեղծագործելու հնարավորություններ է ընձեռում։

PicsArt-ի Gold բաժանորդագրությունն օգտատերերին ապահովում է բացառիկ լրացուցիչ հնարավորություններ ու առավելություններ: Բաժանորդագրվելով Gold-ին՝ օգտատերերը ձեռք են բերում պրեմիում փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում օգտվել 2500 դոլար արժողությամբ բովանդակությունից, այդ թվում՝ 3000-ից ավել յուրօրինակ սթիքերներ, 300 շրջանակներ, 250 տեսակի ֆոնտեր, կոլաժների 200-ից ավել տարբերակներ և 100 տեսակի էֆեկտներ:

Ինչպես նաև PicsArt Gold-ի բաժանորդներին տրամադրվող բովանդակությունը մշտապես կթարմացվի: Օգտատերերը կկարողանան ստեղծագործել առանց գովազդներ տեսնելու։ PicsArt Gold-ն ամբողջովին զերծ է գովազդներից:

PicsArt Gold-ն այժմ հասանելի է 150 երկրներում։ Անհրաժեշտ է միայն թարմացնել հավելվածը, սեղմել Store և ընտրել Gold փաթեթը: Բաժանորդագրության արժեքը մեկ ամսվա համար կազմում է 8 դոլար, իսկ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում՝ 47,88 դոլար: Նախքան փաթեթը գնելը, բաժանորդները նաև կարող են մեկ շաբաթ անվճար ուսումնասիրել վճարովի ծառայությունների հնարավորությունները:

Նշենք, որ PicsArt անվճար հավելվածը հասանելի է AndroidiOS եւ Windows հարթակների համար, ունի ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր և 500 միլիոն ներբեռնում։ Այն ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ:


PicsArt-ը շուտով դեբյուտ կունենա որպես կինոաստղ

PicsArt-ն աշխարհում ամենաշատ ներբեռնումներ ունեցող հավելվածների վարկանիշում է

PicsArt-ը հավակնում է Google Play-ի մրցանակին

PicsArt-ը հայտարարում է APM մասնագիտացման ծրագրի ընդունելություն

PicsArt-ը գրավում է չինական շուկան

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ աշխատանքի կանցնի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt-ի հայաստանյան գրասենյակ

PicsArt-ը Մոսկվայում Արհեստական Ինտելեկտի մշակման լաբորատորիա կբացի

PicsArt-ը կրթաթոշակ կտրամադրի Image Processing-ի խորացված ուսուցման համար

PicsArt-ով արդեն հնարավոր է Live-սթիքերներ ստեղծել (տեսանյութ)

Աշխարհահռչակ Cloudflare-ի ներկայացիչները Հայաստանում անցկացրել են IT Meet-up

Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուների տասնյակը՝ ըստ Modex-ի

Picsart-ը տեսահոլովակ է պատրաստել աշխարհահռչակ Capital Cities խմբի համար

ՏՏ-ն Հայաստանում 2017-ին. PicsArt

Picsart Animator-ը գլխավորում է Google Play-ի լավագույն ժամանցային հավելվածների հնգյակը