PicsArt-ը Մոսկվայում Արհեստական Ինտելեկտի մշակման լաբորատորիա կբացի - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

PicsArt-ը Մոսկվայում Արհեստական Ինտելեկտի մշակման լաբորատորիա կբացի

Հայ-ամերիկյան PicsArt ընկերությունը Մոսկվայում Արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող լաբորատորիա կբացի, այս մասին տեղեկանում ենք vc.ru-ից։ PicsArt-ի ֆոտոխմբագրական հավելվածը մեծ տարածում և ճանաչում ունի աշխարհում։ Ստարտափի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պատմել է, որ լաբորատորիայի հիմնման վրա ծախսվելու է 2 մլն․ դոլար, ընկերությունը պլանավորում է 20 տեղացի ինժեների աշխատանք տրամադրել։

Ռուսական լաբորատորիան աշխատելու է Արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման և զարգացման վրա, որոնք օգտագործվում են լրացված իրականության տեսախցիկի, բավանդակության անհատականացման և գովազդի ընտրության ուղղություններով։

Ընկերության հիմնադրի խոսքով՝ ստարտափը հենց Մոսկվան է ընտրել լաբորատորիայի բացման համար, քանի որ Ռուսաստանում կան ուժեղ մաթեմատիկական դպրոց և Արհեստական ինտելկտի ոլորտի մեծաթիվ ինժեներներ, ընդ որում՝ մրցակցությունը նրանց համար ցածր է, քան Սիլիկոնային հովտում:

Հայկական ծագմամբ PicsArt-ը հիմնադրվել է 2012թ․, այժմ այն ամսական ունի ավելի քան 100․000․000 ակտիվ օգտատեր։ PicsArt անվճար հավելվածը հասանելի է AndroidiOS և Windows հարթակների համար։ Այն ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

PicsArt-ը շուտով դեբյուտ կունենա որպես կինոաստղ

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

PicsArt-ն աշխարհում ամենաշատ ներբեռնումներ ունեցող հավելվածների վարկանիշում է

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում