Հեռավար ուսուցում և մրցույթ ՀՀ նախագահից - VNews

Հեռավար ուսուցում և մրցույթ ՀՀ նախագահից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:

45 րոպե տևողությամբ դասաժամերի ընթացքում նախագահն անդրադարձել է ոլորտային թեմաների և դրանց համատեքստում՝ նաև նոր կորոնավիրուսի տարածմանն աշխարհում: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը մրցույթի ձևով տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին՝ վերջնաժամկետ սահմանելով արտակարգ դրության ավարտը:

Մասնավորապես, դիմելով հումանիտար ուղղվածությամբ ուսանող երիտասարդներին՝ նախագահն առաջարկել է գրել ժամանակակից մերձավորարևելյան տարածաշրջանի փոփոխությունների մասին։ Ընդ որում, աշխատանքները կարող են լինել ինչպես Հայաստան-Մերձավոր Արևելք փոխհարաբերությունների, այնպես էլ Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ համար Մերձավոր Արևելքի դերի մասին:

Ապագա ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին նա առաջարկել է աշխատանքներ ներկայացնել հետևյալ թեմաների շուրջ՝ գլոբալ ռիսկերի – գլոբալ համաճարակների (օրինակ՝ կորոնավիրուս) տարածման և կանխարգելման մաթեմատիկական մոդելավորում, գլոբալ ռիսկերի հաղթահարման ճանապարհներ (տեխնոլոգիական, գիտական, առողջապահական և այլն):

Ուսանողական մրցույթի նպատակն է խթանել հեռահար ուսուցումը և թվային կրթության զարգացումը: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներն, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայ ուսանողները:

Էսսեների ծավալը չպետք է գերացանցի 20 էջը: Աշխատանքներն (word ձևաչափով) հումանիտար ուղղվածությամբ ուսանողները պետք է ներկայացնեն [email protected], իսկ ֆիզիկներն ու մաթեմատիկոսները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նշելով անունը, ազգանունը, ուսման վայրը (բուհը, ֆակուլտետը, կուրսը) և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ.փոստ):

Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:

  • 5


Նախագահ Սարգսյանը տեսակապով զրույց կունենա հայկական ստարտափ էկոհամակարգի հետ

Microsoft-ն ու ATOM ծրագիրը շուտով փոխգործակցության հուշագիր կստորագրեն

Արմեն Սարգսյանը հանդիպել է Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքին

Siemens-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համգործակցության հնարավորությունները

Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել ՀՀ-ում

Ակնկալում ենք «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն ունենալ Հայաստանում. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

IBM ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

Մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը

Նախագահը հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմին

Հաջորդ տարի Sevan Startup Summit-ում կավելանա Հանրապետության նախագահի մրցանակը

ՀՀ նախագահը և Լևոն Արոնյանը՝ հայտնի բլոգեր Nas Daily-ի նոր հոլովակում (տեսանյութ)

Այն, ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր. Արմեն Սարգսյան

Նախագահը ոգևորված է «Թումո» կենտրոնի գործունեությամբ