Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այսօր Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին (Product bootcamp) մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց լուծումների առաջին տարբերակները:
Հայկական ստարատափ համայնքը ներկայացնող ժյուրիի անդամները (Արեգ Գեդեոնյան, Արեգ Գևորգյան, Ռուբեն Համբարձումյան, Գևորգ Սաֆարյան, Գևորգ Պողոսյան, Անժելա Ալեքյան) ծանոթացան թիմերի գաղափարների և կատարած աշխատանքի հետ, որից հետո ընտրեցին լավագույն երկու թիմերին, որոնք մոտակա 3 ամիսների ընթացքում կստանան 2,5 միլիոն դրամ ֆինանսական միջոցներ՝ մշակելու իրենց պրոդուկտի նախատիպը։ Այսպիսով, լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերն են Festival-ը (1,5 մլն․ դրամ) և Rendchain-ը (1 մլն․ դրամ)։
«Գաղափարի փուլում գտնվող ստարտափերի համար շատ կարևոր է մենթորների հետ աշխատանքը, քանի որ նրանք դեռևս փորձում են հասկանալ իրենց պոտենցիալ պրոդուկտը, շուկան և օգտատերին։ Ճամբարի շրջանակում ընտրված թիմերն անցան շատ կարևոր փուլ, որից հետո նրանց անհրաժեշտ է որոշակի ֆինանսական միջոցներ՝ գաղափարն առաջին նախատիպի վերածելու համար։ Product bootcamp-ի շրջանակում մենք շարունակելու ենք աշխատել թիմերի հետ և հետևել նրանց զարգացմանը և փուլ առ փուլ տրամադրելու ենք ֆինանսական միջոցներ»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
«Beeline-ը մեծ դեր է խաղում հայկական ստարտափ էկոհամակարգի կայացման, ինչպես նաև ստարտափների աջակցության գործում։ Դա շատ կարևոր է, քանի որ այդպիսով ոչ միայն սատարում ենք տեխնոլոգիաների զարգացմանը, այլև օգնում ենք հայ երիտասարդներին կայանալ, ստեղծել իրենց բիզնեսը և դուրս գալ միջազգային շուկա։ Այդ իսկ պատճառով շարունակաբար փորձում ենք ներդնել միջազգային փորձը, ինչի արդյունքում այս տարի հեքըթոնը փոխարինել ենք պրոդուկտի մշակման ճամբարով։ Վստահ եմ, մեր մրցույթի բոլոր մասնակիցները մեծ հաջողության կհասնեն և իրենց աշխատանքով բազմաթիվ մարդկանց կյանքը կդարձնեն ավելի լավը», – նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը։
Լուսանկարները՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի ֆեյսբուքյան էջից
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո