fbpx

Qualcomm-ը ներկայացրել է ֆլագմանային Snapdragon 865 պրոցեսորը

Qualcomm ընկերությունը ներկայացրել է իր նոր ֆլագմանային Snapdragon 865 պրոցեսորը, որը կարող է օգտագործվել 2020-ին թողարկվելիք մի շարք սմարթֆոններում:

Ինչպես գրում է The Verge-ը , Snapdragon 865-ը կօգտագործվի միայն 5G սմարթֆոններում: Պրոցեսորի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Սարքի վերաբերյալ ավելի թարմ տեղեկատվություն կարող է հայտնվել համաժողովից հետո: