fbpx

Redmi K30 Pro սմարթֆոնը կստանա նոր էկրան և պրոցեսոր

Xiaomi ընկերությունը դեկտեմբեր ամսվա սկզբին ներկայացրել էր նոր Redmi K30 սմարթֆոնը, որը դարձավ Redmi K20 սմարթֆոնի «սպանողը»: Այժմ ընկերությունը նախապատրաստվում է Pro տարբերակի սմարթֆոնի թողարկմանը:

Ըստ ինսայդերների` Redmi K30 Pro-ի թողարկումը նախաատեսվում է 2020-ի մարտ ամսին: Ինչպես գրում է Android Authority-ին, սմարֆոնն  արտաքին տեսքով չի զիջում իր նախորդ սերնդակիցներին: Առանց շրջանակի էկրանի վրա տեղադրված է դիմային տեսախցիկ, իսկ հետին հատվածում այն տեղադրված է հորիզոնական դիրքով:  Redmi K30 Pro-ն աշխատում է Snapdragon 865, պրոցեսորով: Սարքն աշխատում է նաև 5G  ցանցում:

Նախնական շրջանում K30 Pro-ն  կներկայացվի չինական և հնդկական շուկաներում: Սմարթֆոնը կարող է մուտք գործել եվրոպական շուկա այլ անվանումով: