fbpx

Հայկական Renderforest-ը Fimetech-ի հետ գործարկել է համաշխարհային շուկայում բացառիկ ֆունկցիա

Renderforest-ը վիդեո անիմացաներ ստեղծելու հայկական ստարթափ է, որին հաջողվել է առաջատար դիրքեր գրավել օնլայն վիդեոարտադրության համաշխարհային շուկայում: Այն թույլ է տալիս ինքնուրույն, կարճ ժամանակում, հեռարձակման որակի ստանդարտներին համարժեք տեսանյութեր ստեղծել։

VNews – Business and Tech-ին ընկերությունից հայտնեցին, որ վերջերս համագործակցելով հայկական Fimetech ընկերության հետ, թողարկել են մրցակցային շուկայում իր տեսակի մեջ եզակի նոր հնարավորություն՝ հիմնված արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման վրա։ 

Օգտագործելով մինչ այժմ պատրաստված վիդեոների սցենարների ինֆորմացիան՝ ավտոմատացված համակարգը նոր անիմացիա է ստեղծում օգտատերերի տրամադրած տեքստի հիման վրա: Սա կօգնի օգտատերերին ոչ միայն խնայել ժամանակ վիդեոպատրաստման ընթացքում, այլև հնարավորություն կտա հաշվի առնել նույն սցենարի մի քանի հավանական տարբերակ և ընտրել լավագույնը։ Այս հնարավորությունը հասանելի է ինչպես բաժանորդագրված, այնպես էլ կայքից անվճար օգտվելու ցանկություն ունեցող օգտատերերին։  

Renderforest-ի այս նախաձեռնությունը մրցակցային դաշտում խոշորագույն նորարարություն է: Այն համաշխարհային շուկայում միակն է իր տեսակի մեջ: Ներկայումս Renderforest-ն ունի ավելի քան 8000 օրական գրանցում, 3 միլիոնից ավել օգտատեր ամբողջ աշխարհում, իսկ հարթակի միջոցով պատրաստված վիդեոների քանակն գերազանցում է 10 միլիոնը:

Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը վերջերս ներկայացրել էր եռաչափ (3D) անիմացիոն հոլովակներ պատրաստելու գործիքակազմը։ Առաջիկայում ընկերությունը մտադիր է ընդլայնել արհեստական ինտելեկտի և մեքենայացված համակարգի կիրառումը՝ ապագայում առաջարկելով ոչ միայն անիմացիոն տեսարաններ, այլև լիցենզավորված ֆոտոներ և վիդեոներ:

  • 2


Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Ինչպես են ստեղծվել «Առյուծ արքա» նոր մուլտֆիլմի անիմացիաները (տեսանյութ)

Հայկական SmartClick-ը մշակում է SmartCity նորարարական տեխնոլոգիա

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ReInvent by Renderforest-ը համախմբել է շուրջ 500 մասնակցի (լուսանկարներ)

Հայկական SuperAnnotate AI-ն առաջարկում է նկարների մշակման բացառիկ տեխնոլոգիա (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Huawei-ը ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը AI տեխնոլոգիաներով

Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես դարձել է BetConstruct և FeedConstruct բրենդների դեսպանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

Հայկական Renderforest-ի նոր գրասենյակի բացումը և պրոդուկտների մեկնարկը (տեսանյութ)

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում