fbpx

Ռիհանան մեղադրել է Snapchat-ին ընտանեկան բռնությունը խրախուսելու մեջ (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի Ռիհանան Instagram-ի իր էջում հանրայնորեն մեղադրել է Snapchat-ին  ընտանեկան բռնությունը խրախուսելու և տարածելու մեջ:

Օրերս  Snapchat-ում տարածվել է նոր գովազդ, որը առաջարկում է կամ ապտակել երգչուհուն, կամ էլ հարվածել նրա նախկին ընկեր Քրիս Բրաունին: Նոր գովազդը դուր չի եկել ոչ միայն երգչուհուն, այլև ցանցի շատ օգտատերերի:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Քրիս Բրաունը ծեծի էր ենթարկել այն ժամանակ իր ընկերուհի Ռիհանային, ինչի հետևանքով երգչուհին կոտրվածքներով հայտնվել էր հիվանդանոցում:

Snapchat-ը փորձել է ուղղել սխալը՝ գովազդը ջնջելով և երգչուհուց ներողություն խնդրելով, սակայն ի պատասխան Ռիհանան իր  Instagram-ում մեկ այլ հայտարարություն է արել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Կարծում եմ արդեն հայտնի է, որ Snapchat-ը իմ ամենասիրելի հավելվածը չէ, բայց չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Ես կցանկանայի ընդունել դա որպես չիմացություն, սակայն չեմ կարծում, որ դուք այդքան հիմար եք: Դա իմ զգացմունքները չի վիրավորում, որովհետև ես դրա մասին այլևս չեմ մտածում, սակայն դուք հուսախաբ արեցիք այն կանանց և երեխաներին, որոնք ամեն օր ենթարկվում են բռնության: Ձեր ներողությունը կարող եք մի կողմ նետել»:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ էլ Քայլի Ջեները հայտարարել էր, որ Snapchat-ը դադարել է իր ամենասիրելի հավելվածը լինելուց, ինչի հետևանքով մեկ օրում ընկերությունը մի քանի միլիոն դոլար էր կորցրել: Առայժմ հայտնի չէ, թե ինչքան կորուստ կունենա Snapchat-ը Ռիհանայի այս հայտարարությունից հետ, բայց այն հաստատ քիչ չի լինի:


Instagram-ը սկսել է պայքարել կորոնավիրուսի դեմ

Instagram-ի սթորիներին արդեն կարող եք պատասխանել GIF-երով

Instagram-ի այս հայտնի օգտատերը հատել է 200 մլն. հետևորդի սահմանը

Հայտնի են տասնամյակի ամենաներբեռնվող հավելվածները

Instagram-ը կնախազգուշացնի լուսանկարի վիրավորական բնույթ ունեցող նկարագրության պարագայում

Instagram-ը խափանվել է ամբողջ աշխարհում

Instagram-ում նոր ֆունկցիա է հայտնվել

Այս հայտնի աստղը սպառնացել է լքել Instagram-ը, եթե անջատվի հավանությունների հաշվիչը

Հայտնի է՝ երբ Instagram-ը կսկսի թաքցնել հավանությունների թիվը

Ինչու է Instagram-ը ջնջում պլաստիկ վիրահատությունների էֆֆեկտով ֆիլտրերը

Instagram-ը կսկսի թաքցնել այս տեսակի հրապարակումները

Instagram-ը կհրաժարվի իր «լրտեսական» ֆունկցիայից

Հայտնաբերվել են Instagram-ում հրապարակված առաջին լուսանկարները

Instagram-ում այժմ կարող եք ծածուկ արգելափակել նյարդայնացնող մեկնաբաններին

Instagram-ում ավելացել է Dark Mode ռեժիմը

Instagram-ը «պատերազմ» է սկսել իր տիրությում այս երևույթի դեմ