Ռոբոտ-վագրակատու. Աշխարհի ամենաարագ «փափուկ» ռոբոտը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ռոբոտ-վագրակատու. Աշխարհի ամենաարագ «փափուկ» ռոբոտը

aa7b2cbf2d55032488bd524dde0704f4 ce 1500x800x0x13 cropped 800x427 - Ռոբոտ-վագրակատու. Աշխարհի ամենաարագ «փափուկ» ռոբոտը

Ինժիներները նախագծել են նոր ռոբոտ, որը և ջրում, և ցամաքում շարժվում է անհամեմատ ավելի արագ, քան նրա «եղբայրները»: Այս առավելությունը նա ձեռք է բերել գիտնականների շնորհիվ, ովքեր ոգեշնչվել են աշխարհի ամենաարագ կենդանուց՝ վագրակատվից (հեպարդ):

«Վագրակատուները աշխարհի ամենաարագ արարածներն են, նրանք այդպիսի արագության տիրապետում են իրենց ողնաշարի ճկունության շնորհիվ: Մենք այս կենդանուց ենք ոգեշնչվել «փափուկ» ռոբոտը նախագծելիս, որը ունի զսպանակային, բիստաբիլ ողնաշար, ինչը նրան տալիս է 2 կայուն վիճակ»,- մեկնաբանել են հեղինակները:

Մի վիճակից մյուսին անցման ժամանակ մեծ քանակով էներգիա է անջատվում, ինչը ռոբոտին թույլ է տալիս «քառատրոփ սլանալ»:

Ամենաարագ փափուկ ռոբոտները մինչ այժմ կարողանում էին շարժվել վայրկյանում մինչև իրենց մարմնի 0.8-րդ մասի երկարության չափով: Իսկ նոր մոդելը կարող է զարգացնել վայրկյանում մինչև մարմնի 2.7  երկարության չափ արագություն, ինչը 3 անգամ ավելի արագ է նախնիներից:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքը հետագայում կօգտագործվի որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ, որտեղ կարևոր է արագությունը: