fbpx

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Դիջիթեք ցուցահանդեսից և ՏՏ համաշխարհային համաժողովից (WCIT 2019) զատ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) այս տարի ներկայացնում է ևս մեկ միջազգային նշանակության նախագիծ՝ ռոբոտաշինության Robotex Armenia միջազգային մրցույթը։

Robotex միջազգային միավորման այս մրցույթը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա նոյեմբերի 9-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում։ Այն անց է կացվելու «Խելացի քաղաք» խորագրով:

«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն և այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթի նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը և հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:

Միջազգային բարձր կարգի այս միջոցառման հյուրընկալումը մեծ պատասխանատվություն լինելուց բացի նաև մեծ փորձ և ոգևորության աղբյուր կլինի ռոբոտաշինությանը տիրապետող բազմաթիվ դպրոցականների համար: Այն նշանակալի հարթակ է, որտեղ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվով երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։

Robotex Armenia մրցույթի հովանավորն է Ucom ընկերությունը, գործընկեր՝ Symotec ընկերությունը։


Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Robotex միջազգային մրցույթը

ԱՏՁՄ-ն և ArmSec-ը հայտարարում են պետական էլ. կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարքի մասին