CES 2020. Samsung-ը մշակել է բացառիկ ռոբոտ-գունդ խելացի տան համար (տեսանյութ) - VNews

CES 2020. Samsung-ը մշակել է բացառիկ ռոբոտ-գունդ խելացի տան համար (տեսանյութ)

Խելացի մահճակալները, հեռուստացույցները, սառնարանները եւ նույնիսկ ատամի խոզանակները արդեն շատ քչերին կզարմացնեն: Սակայն այդ ամենը կառավարելը դառնում է շատ ավելի բարդ: Samsung ընկերությունը հայտարարում է, որ իր մշակած Ballie փոքրիկ դեղին ռոբոտ-գունդը կարող է լուծել այդ խնդիրը, հայտնում է Planet Today-ը:

Նորույթը ներկայացվել էր CES 2020 ցուցահանդեսում, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին ծանոթանալ դրա հնարավորությունների ցուցադրությանը: Ենթադրվում է, որ ռոբոտը կարող է օգտագործվել որպես խելացի տան համար ցանցային կենտրոն: Ballie-ը կառավարվում է հատուկ բջջային հավելվածի օգնությամբ, դրանում կարելի է ակտիվացնել նաեւ այլ հնարավորություններ, օրինակ՝ ֆիթնես-ասիստենտի գործառույթը:

Ներկայացված տեսանյութում, որը ցուցադրում է ռոբոտի հնարավորությունները, ցույց է տրվում, թե ինչպես է նա կարողանում բացել վարագույրները, միացնել հեռուստացույցը, լուսանկարել տիրոջը կարոտած շանը եւ ուղարկել այն նշված հասցեով: Ballie-ը անհրաժեշտության դեպքում կարող է նաեւ կանչել համապատասխան տեխնիկա՝ կատարելու համար այս կամ այն խնդիրը:

Թե ռոբոտները երբ կդրվեն վաճառքի եւ ինչ գնով՝ մշակողն առայժմ չի հաղորդում, սակայն հայտնի է, որ ծրագրվում է թողարկել սարքի մի ամբողջ շարք՝ տարբեր գործառույթներով:


Samsung-ը սմարթֆոնների ախտահանման անվճար ծառայություն է գործարկել

Samsung-ը երրորդ անգամ է փակել Կորեայի իր գործարանը

Samsung Galaxy M21-ը կստանա 6000 mAh հզորությամբ մարտկոց

Apple-ը շրջանցել է Samsung-ին (լուսանկար)

Հայտնի են 2019-ին ամենաշատը վաճառված սմարթֆոնները

Samsung Galaxy S20-ում արդեն հայտնաբերվել են խնդիրներ

Ցուցադրվել են Samsung Galaxy S20 Ultra-ի տեսախցիկի հնարավորությունները կիսախավարում (լուսանկար)

Օսկար 2020-ի ընթացքում Samsung-ը ներկայացրել է Galaxy Z Flip սմարթֆոնը

Samsung-ը կլորավուն էկրանով նոր սմարթֆոն է մշակում

Samsung-ը ներկայացրել է աշխարհի առաջին 5G ցանցով պլանշետը

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Նոր մանրամասներ Samsung Galaxy Z Flip-ի վերաբերյալ

CES 2020. Samsung-ը վիրտուալ ստեղնաշար է ներկայացրել (տեսանյութ)

Հայտնի են 2019-ի ամենաշատ վաճառվող սմարթֆոնները

Samsung-ը պատրաստում է նոր powerbank` անլար վերալիցքավորիչով

Հայտնի են սմարթֆոններ վաճառող առաջատար ընկերություններն աշխարհում