-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հարավկորեական Samsung ընկերությունը կներկայացրի երեք նոր սմարթֆոն, որոնք կմրցեն Apple-ի թողարկած եռյակի հետ։ Սպասվում է, որ S10 Lite, S10 և S10 Plus սմարթֆոնների գները այնքան էլ չենք տարբերվի iPhone XR, XS և XS Max-ից։ S10 Lite-ը կարժենա $750, S10-ը՝ $1000, իսկ S10 Plus-ը՝ $1100, գրում է SlashGear-ը։
S10 Lite-ը կստանա 5,8 դյույմ հարթ դիսփլեյ և մատնահետքի սկաներ կողքին։ S10-ը՝ 5,8 դյույմ կոր էկրանով կլինի, իսկ S10 Plus-ը 6,4 դյույմանոց կոր էկրան կստանա։ Վերջին երկուսը նույնպես կհամալրվեն UFS 3.0 սուպերարագ հիշողության քարտով և թկրանի տակ մատնահետքի սկաներներով։
S10 Lite-ը կթողարկվի միայն 64Գբ հիշողությամբ։ S10 և S10 Plus-ը հավանաբար կվաճառվեն 3 տարբերակով՝ 128, 256 և 512 Գբ հիշողություններվ։ Այս երկուսում ներկառուցված կլինի նաև 5G չիպ, որը չի լինի S10 Lite-ում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սմարթֆոնները կթողարկվեն 5 գույնով։
Նշենք, որ Galaxy S10 սերիան Samsung-ը կներկայացնի 2019թ․ փետրվարի վերջին՝ MWC 2019 կոնֆերանսի ընթացքում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո