Samsung-ը սմարթֆոնների ախտահանման անվճար ծառայություն է գործարկել - VNews

Samsung-ը սմարթֆոնների ախտահանման անվճար ծառայություն է գործարկել

Քանի որ կորոնավիրուսային համաճարակը շատ արագ է տարածվում աշխարհում, պետք է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները։

Samsung ընկերությունը որոշել է այս հարցում օգնել իր հաճախորդներին և գործարկել է Galaxy Sanitizing սմարթֆոնների ախտահանման ծառայությունը։

Սարքը, բնականաբար, կարելի է մաքրել նաև սպիրտ պարունակող անձեռոցիկներով կամ կտորներով, բայց ընկերությունը զգուշացնում է, որ այն կարող է վնասել էկրայի օլեոֆոբ ծածկույթն ու սմարթֆոնի պատյանը։

Galaxy Sanitizing-ը ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ անհպում մաքրում է սմարթֆոնը, ինչը չի վնասում սարքը։

Ինչպես հայտնում է SamMobile պորտալը, ընկերությունը հասցրել է թեստավորել այս եղանակն ու հաստատում է, որ այն ոչ մի կերպ չի վնասում սմարթֆոնների աշխատանքին։ Սակայն Samsung-ը խորհուրդ չի տալիս այս եղանակը օգտագործել տնային պայմաններում, այլ սարքերի օգնությամբ։

Սարքերն ախտահանել հնարավոր է ընկերության պաշտոնական խանութ-սրահներում և սերվիս կենտրոններում։

ԲԱցի սմարթֆոններից Galaxy Sanitizing ծառայությունով կարելի է ախտահանել նաև Galaxy Watch ժամացույցներն ու Galaxy Buds ականջակալները։

Այս պահին ծառայությունը հասանելի է աշխարհի 19 երկրներում, սակայն շուտով այն հասանելի կլինի ևս 25 երկրում։


Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

Samsung-ը գնորդներին թանկարժեք նվերներ է բաժանում

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Նոր տեղեկություններ Samsung-ի հաջորդ ծալովի սմարթֆոնի մասին

Հայտնի են աշխարհում ամենաշատ օգտագործվող և վաճառվող սմարթֆոնները

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Samsung-ը pop-up տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

Samsung-ը 5G կապով բյուջետային սմարթֆոններ կթողարկի

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա