Երևանում կայացավ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողովը (տեսանյութ) - VNews

Երևանում կայացավ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողովը (տեսանյութ)

Երևանում կայացավ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողովը՝ ԵՄ աջակցությամբ: Հոկտեմբերի 12-13-ը Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվին գիտահետազոտական վերջին արդյունքների վերաբերյալ նորարարական գաղափարները, ընթացիկ մարտահրավերները` որպես գիտական տարբեր ուղղություններում ՏՏ հնարավորությունները։

ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը իր բացման խոսքում նշեց, որ հայաստանում ՏՏ-ն ամբողջական չի լուսաբանվում: Չնայած, որ ինդուստրիան մեծ է, հեռուստատեսությամբ դա գրեթե չի երևում, հասարակության զգալի մասը տեղյակ չէ: Հորդորեց գիտական և տեխնոլոգիական սեկտորի մասնագետներին ավելի շատ շփվել լրագրողների հետ, նյութեր հրապարակել։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ ցավալի համարեց գիտաժողովին մասնակցության մասշտաբների փոքրությունը։ Ինչպես նաև կարևորեց ՏՀՏ ոլորտի խաղացողների և գիտական սեկտորի ներկայացուցիչների միմյանց մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ Նա մասնավորապես նշեց, որ բիզնեսի ներկայացուցիչները չգիտեն Հայաստանում գործող գիտական լաբորատորիաների կամ նրանցում առկա սարքավորումների մասին։ Բիզնեսի և գիտահետազոտական գործունեություն ծավալողների միջև կապն ամուր չէ, երբեն նկատվում է տեղեկատվության պակաս։

Գիտաժողովում նպատակն էր խրախուսել գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցությունը: Գիտաժողովի ընթացքում ընդգրկված էին զուգահեռաբար անցկացվող նիստեր վեց ոլորտներում, դրանք են`

  • քվանտային հաշվարկներ,
  • մեքենայական ուսուցում,
  • միկրոէլեկտրոնիկա,
  • կիբերանվտանգություն, հ
  • hամակարգչային տեսունակություն,
  • վերականգնվող էներգետիկա:

Դիտարկվեցին նաև գիտական նվաճումների կարգավիճակը, դրանց վերլուծության և ներկայացման հարցերը, ինչպես նաև քննարկվեցին գիտության և տեխնոլոգիաների միջև համագործակցության հնարավոր ուղիները:

Առաջին օրվա գլխավոր թեման քվանտային համակարգիչներն ու հաշվարներ էին։ Քննարկման առանցքում հիմնական հարցերն էին արդյոք կարո՞ղ ենք միջոցներ գտնել սուպերհամակարգիչների համար։ Ներկաները հաստատեցին քվանտային համակարգիչ ունենալու կամ ստեղծելու կարևորությունը։

Google-ում քվանտային հաշվարկների և արհեստական ինտելեկտի բիզնեսի զարգացման տնօրեն Հրաչ Աչադջյանը մտավախություն արտահայտեց, որ քվանտային համակարգիչները կարող են այդպես էլ ոչնչով չգերազանցել սովորական համակարգիչներին: Բայց կա հավանականություն, որ կգերազանցեն, ինչի արդյունքում մի շարք տեխնո-գիգանտներ, այդ թվում՝ Google-ը մեծ ներդրումներ են անում: Ինչպես նաև, նախանշվեցին ֆիզիկայի, hardware-ի հետ կապված բազմաթիվ չլուծված խնդիրներ, կան նաև ահռելի ալգորիթմական խնդիրներ, որոնց լուծելու հարցում հայաստանյան թիմերը կարող են մրցունակ լինել:

Գիտաժողովի խոսնակներից Մարիամ Դավթյանը պատմեց Philip Morris-ի Հայաստանում հետազոտական ու կրթական ծրագրերի մասին: Մասնավորապես, նախատեսում են ամսական $750 գրանտ տալ որոշակի թեմաներով աշխատող ասպիրանտներին:

Երկրորդ օրվա ընթացքում զեկուցողների շարքում էին Հրանտ Խաչատրյանը YerevaNN-ից, SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը, Illuria Security-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Անդրանիկ Վարդանյանը, Skycryptor-ի հիմնադիր Արամ Ջիվանյանը, Qualys-ի Վահագն Թուխարյանը, Arloopa-ի աշխատակից Աբել Ղազինյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Աղասի Պողոսյանը։

Գիտաժողովը երկու օրերի ընթացքում մեկտեղեց տարբեր ոլորտներում առաջատար տեխնոլոգիաներով աշխատող գիտահետազոտողների և ինժեներների` թե´ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից և թե´ ակադեմիական շրջանակներից: Զեկուցողների թվում են ոլորտի բազմաթիվ հեղինակավոր առաջատար մասնագետներ, ներառյալ Google-ում քվանտային հաշվարկների և արհեստական ինտելեկտի բիզնեսի զարգացման տնօրեն Հրաչ Աչադջյանը, Ռուբեն Գյուլզադյանը «Mento Graphics»-ից, Հրանտ Խաչատրյանը «YerevaNN»-ից, SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը և այլք:

Երկրորդ օրվա ընթացքում ներկայացվին գիտահետազոտական վերջին արդյունքների վերաբերյալ նորարարական գաղափարները, ընթացիկ մարտահրավերները` որպես գիտական տարբեր ուղղություններում տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։

Գիտահետազոտողների և ինժեներների երիտասարդ սերնդի և ոլորտի առաջատարների միջև հանդիպումների ու շփումների համար նույնպես ստեղծվեց բարենպաստ միջավայր փորձի փոխանակման համար։

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից: Գիտաժողովին աջակցում է Եվրոպական միությունը` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (EU-SMEDA) միջոցով, «SmartGateVC»-ի ընկերության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ), ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամ և «DISQO» ՍՊԸ-ի հետ համատեղ:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Կայացավ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար