Seaside Startup Summit-ը թողարկել է 2000 Early bird այցելության տոմս 75% զեղչով Sevan Startup Summit 2020-ի համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Seaside Startup Summit-ը թողարկել է 2000 Early bird այցելության տոմս 75% զեղչով Sevan Startup Summit 2020-ի համար

Seaside Startup Summit ընկերությունը  մինչև մայսիս 31-ը թողարկում է ևս 2000 տոմս Early Bird տարիֆով։ Տոմսն իրենից ենթադրում է 12-ժամյա մուտք սամմիթի տարածք ցանկացած օր առավոտյան 10-ից երեկոյան 10-ը և ներառնում է Երևան-Սևան-Երևան ուղևորափոխադրում։

«Վերջերս անընդհատ շրջանառվող հարցերին ի պատասխան, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ SSS2020-ը կկայանա և այն կլինի նույնքան անմոռանալի, որքան նախորդ սամմիթները։

Այսօր մենք վերսկսում ենք տոմսերի վաճառքը ճիշտ այն գնով, որով վաճառվում էին դրանք այն պահին, երբ ժամանակավորապես կանգնեցրինք գործընթացը։ Մենք շրջանառության մեջ ենք դնում ևս 2000  Early bird տոմս (1-Day pass 20$), որոնք հասանելի կլինեն մինչև մայիսի 31-ը։

Այս տոմսերի վաճառքը մեր թիմի կողմից կլինի ևս մեկ երաշխիք բոլորին, որ SSS2020-ը չի կարող չկայանալ»,- ասվում է Seaside Startup Summit-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ սամմիթի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ օնլայն վեբինարի ժամանակ հայտարարեց, որ երկու ամիս առաջ ժամանակավորապես դադարեցված հայտերի ընդունումը վերսկսվում է, և իր ողջ թիմի անունից խոստացով անել ամեն հնարավորը՝ Sevan Startup Summit 2020-ը դարձնելու իրականություն։

Այս պահին բաց են նաև սամմիթի՝ տարբեր ձևաչափերով մասնակցության բոլոր հայտերը։ Սամմիթին դիմել կամ տոմսեր ձեռք բերել կարող եք այստեղ:

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2020-ը տեղի կունենա հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը։


#SSS19. Ամփոփում ենք Sevan Startup Summit 2019-ի արդյունքները (տեսանյութ)

#SSS19. Seaside Startup Summit-ի ստեղծումը և նոր երկրներ գրավելու ծրագրերը (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայտնի են Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի օրերը

Sevan Startup Summit 2018․ հայտնի են հաղթողները (տեսանյութ)

Հաջորդ տարի Sevan Startup Summit-ում կավելանա Հանրապետության նախագահի մրցանակը

Արմաթի դպրոցական ձեռներեցները մասնակցում են Sevan Startup Summit-ին

Մեկնարկել է Sevan Startup Summit 2018-ը (տեսանյութ)

5 կարևոր առանձնահատկություն, որով կտարբերվի Sevan Startup Summit 2018-ը

MatchUp-ի հիմնադիրը․ «Մենք ճիշտ ճանապարհին ենք»

Այսօր հնդկական Գոայում մեկնարկել է Seaside Startup Summit–ը (լուսանկարներ)

Sevan Startup Summit 2018-ի մասնակցության հայտերը կընդունվեն նոյեմբերի 1-ից

Sevan Startup Summit 2017 վրանային բիզնես ֆորումի մրցանակային ֆոնդը կազմելու է 40 հազար դոլար