-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հնդկական Գոայում այսօր մեկնարկել է Seaside Startup Summit–ը: Այն կանցկացվի մարտի 6-ից մինչև մարտի 11-ը։ Ավելի քան 150 ստարտափ առաջիկա օրերին հնարավորություն ունեն մասնակցելու աշխարհի տարբեր կողմերից հրավիրված դասախոսների դասախոսություններին, campfire զրույցներին, հաջողակ բիզնեսմենների վարպետության դասերին: Ստարտափները կմրցեն՝ ըստ իրենց գործունեության ոլորտի և զարգացման աստիճանի:
Սամմիթը համագործակցության նոր հարթակ է, որին մասնակցում են բիզնես առաջնորդներ ամբողջ Հնդկաստանից: Նախատեսում են ունենալ շուրջ 800.000 ԱՄՆ դոլար ներդրումային պայմանավորվածություն և 50.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:
Seaside Startup Summit–ի համար Հնդկաստանը ձեռք է բերել կառավարական աջակցություն և կիրականացվի տեղական կառավարման մարմինների օգնությամբ: Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները, Առևտրի և Արդյունաբերության նախարար Սուրեշ Պրաբհունը, Գոայի նախարար Մանոհար Պարիկարը, Գոայի մարզպետ Մրիդուլա Շարման ներկա կլինեն կայանալիք միջոցառմանը: Ինչպես Ռաս Ալ Խայմայում վառվեց նորարարական կրակը շեյխի կողմից, Հնդկաստանում այն կվառվի նախարարի կողմից: Սամմիթի մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։
ԱՄԷ–ում Seaside Startup Summit–ի արդյունքներն ամփոփելուց հետո կազմակերպիչներն անցան Գոայում կայանալիք ոչ-ֆորմալ վրանային սթարթափ միջոցառման նախապատրաստական աշխատանքներին։ Սամմիթն առաջին անգամ կազմակերպվել է Հայաստանում 2016 թվականին: 2017 թվականին ունեցած հաջողությունից հետո միջոցառումը դուրս է եկել միջազգային հարթակ՝ առաջին անգամ կազմակերպելով Ռաս Ալ Խայմայում (ԱՄԷ)։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո