fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Sevan Startup Summit 2017 վրանային բիզնես ֆորումի մրցանակային ֆոնդը կազմելու է 40 հազար դոլար

Այս տարի Sevan Startup Summit 2017 վրանային բիզնես ֆորումը Սևանում կանցկացվի հուլիսի 24-ից 31-ը։ Ֆորումի մասնակցության հայտերի ընդունումը սկսվել էր դեռևս ապրիլի 1-ից և ավարտվել օրեր առաջ՝ հունիսի 20-ին: Դիմել է 309 թիմ, որից ընտրվելու են 100-ը՝ 70 ստարտափներ և 30 ծրագրավորողների թիմեր, իսկ ընդհանուր դիմողների թիվը հասնում է 3000-ի, որոնցից միայն 1000-ը կդառնան  մասնակից:

Սամմիթի նախապատրաստական աշխատանքները սկսվելու են հուլիսի 1-ից։ Ֆորումի ամբողջ ընթացքում կազմակերպիչներին օգնելու է 200 կամավոր, իսկ մշտական մասնակիցների ցանկում ընդգրկված են նաև լրագրողներ և լուսանկարիչներ։

Կազմակերպիչները նշում են, որ ունենալով մեծ քանակով մասնակիցներ՝ ընդլայնվել է նաև կրթական ծրագիրը։ Սամմիթի 7 օրվա ընթացքում լինելու է 10 դասախոսություն և 30 «Campfire talk», որոնց ընթացքում հաջողակ բիզնեսմենները խարույկի շուրջ կպատմեն իրենց հաջողության ճանապարհի մասին։ Ստարտափներին ուղղորդելու նպատակով սամմիթի տարածքում մշտապես կլինի 20 մենթոր, ովքեր կօգնեն բոլոր առաջացած խնդիրներում։

Հայաստանում առաջին անգամ կանցակցվի CampFire Pitch, որի ժամանակ business stage և early stage ստարտափները Հայաստանից և տարբեր երկրներից հրավիրված  20 ներդրողների և վենչուրային կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ իրենց դրսևորելու հնարավորություն կունենան։ Այսպիսի ձևաչափը կնպաստի արտասահմանյան ներդրողներին հայկական շուկա ներգրավելու հարցում։

Կազմակերպիչները նաև նշում են, որ այս տարի սամմիթի մասնկից թիմերից շուրջ 15-ը ստանալու են մրցանակներ, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմելու է 40 հազար դոլար: Ինչ վերաբերում է ներդրումներին, մասնակցության ուղեգիր ստացած ցանկացած ստարտափ թիմի համար սամմիթը եզակի հարթակ է ներդրումներ գտնելու և համագործակցության շրջանակները ընդլայնելու համար։

Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ» վրանային բիզնես ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2016թ-ին և այս տարի ընդլայնել է մասշտաբները ավելի քան երեք անգամ։ Համակազմակերպիչները վստահ են, որ սամմիթը կլինի շարունակական և ամեն տարի կլինի ավելի հագեցած ծրագրով։


#SSS19. Ամփոփում ենք Sevan Startup Summit 2019-ի արդյունքները (տեսանյութ)

#SSS19. Seaside Startup Summit-ի ստեղծումը և նոր երկրներ գրավելու ծրագրերը (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայտնի են Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի օրերը

Sevan Startup Summit 2018․ հայտնի են հաղթողները (տեսանյութ)

Հաջորդ տարի Sevan Startup Summit-ում կավելանա Հանրապետության նախագահի մրցանակը

Արմաթի դպրոցական ձեռներեցները մասնակցում են Sevan Startup Summit-ին

Մեկնարկել է Sevan Startup Summit 2018-ը (տեսանյութ)

5 կարևոր առանձնահատկություն, որով կտարբերվի Sevan Startup Summit 2018-ը

MatchUp-ի հիմնադիրը․ «Մենք ճիշտ ճանապարհին ենք»

Այսօր հնդկական Գոայում մեկնարկել է Seaside Startup Summit–ը (լուսանկարներ)

Sevan Startup Summit 2018-ի մասնակցության հայտերը կընդունվեն նոյեմբերի 1-ից