5 կարևոր առանձնահատկություն, որով կտարբերվի Sevan Startup Summit 2018-ը - VNews

5 կարևոր առանձնահատկություն, որով կտարբերվի Sevan Startup Summit 2018-ը

Հուլիսի 22-ին մեկնարկում է Sevan Startup Summit 2018-ը։ Ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն առաջին անգամ անցկացվել է 2016թ․ Սևանում, դուրս է եկել նաև միջազգային հարթակ։ Ռաս ալ-Խայմայում (ԱՄԷ) և Գոայում (Հնդկաստան) կայացած սմաիթներից հետո հերթը Սևանինն է։

VNews – Business and Tech-ին Սամիթի կազմակերպիչներից Վահագ Ռափյանը ներկայացրել է 5 կարևոր առանձնահատկություն, որով կտարբերվի այս տարվա Sevan Startup Summit-ը։

#Մասնակիցներ 35 երկրից

Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ամենամեծն է իր ընդգրկումով՝ և՛ ֆիզիկապես, և՛ տարածքային, և՛ մարդկային ներգրավվածությամբ, և՛ ներդրողների ու ներդրումային կառույցների։ 35 երկրից մասնակիցներ ունենք և ակնկալում ենք, որ բավականին լուրջ համագործակցության առաջարկներ կլինեն ու ներդրումային գործարքներ կկայանան սամիթի արդյունքում։ Սա կարելի է համարել ամենամեծ առանձնահատկությունն այս Սամիթի։

#100 հազար ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ

Sevan Startup Summit-ը ներդրումային ֆոնդ է ավելացրել իր կողմից և բացի մրցանակներից ու գրանտներից, որ տրվում են մասնակիցներին, այս տարի Սամիթն իր ֆոնդից 100 հազար դոլար ներդրում է անելու Սամիթի շրջանակներում ընթացող Booster ծրագրի մասնակից ծրագրերի երեքի կամ երկուսի մեջ՝ նախապատվությունը կտրվի առավել պատրրաստվածներին և 50 հազար ԱՄՆ դոլար էլ մրցանակային ֆոնդ ունենք։

#Ավտոմատացված կառավարում

Եվս մեկ նորամուծություն ունենք, կառավարումը ավտոմատացված է լինելու, որը կօգնի կազմակերպիչներին էլ ավելի հեշտ դարձնել գործընթացները։ Հեռախոսային հավելված է լինելու, որով մասնակիցները ցանկացած պահի կարող են ծանոթանալ օրակարգին, ինչպես նաև այն կկատարի սոցցանցի դեր, մասնակիցները կկարողնան կապվել ու շփվել միմյանց հետ հավելվածով։

#Ազատ մուտք

Մուտքի սահմանափակում չկա. Visitor կարգավիճակով ցանկացած մարդ կարող է մտնել Սամիթի տարածք, ովքեր հետաքրքրված են ոլորտով և ուզում են տեսնել ինչպես է այն անցնում կարող են մտնել տարածք, մի քանի ժամ շրջել և դուրս գալ։

#Դիմումների աննախադեպ քանակ 

Այս տարի ստարտափների դիմումների թիվը բավականին շատ էր՝ մոտ 800 դիմում ենք ստացել։ Նրանցից մասնակցում են 120-130 ստարտափ։ Ի դեպ, Գոայի ու Ռաս ալ-Խայմայի մրցանակակիրներն այս տարի հյուրընկալվելու են։ Որպես առանձնահատկություն նաև կարող ենք նշել, որ Sevan Startup Summit-ը միջազգային սամիթների ամփոփոիչ գալա-սամիթն է։

Նշենք, որ  Սամմիթի նպատակը նոր բիզնես հարթակի ստեղծումն է, որում ներդրողները և ստարտափները գտնվում են նույն հարթության վրա։ 2017-ին Սամմիթին մասնակցել են ավելի քան 2000 մասնակիցներ և հյուրեր աշխարհի 23 երկրներից։ Մասնակցող 70-ից ավել ստարտափները մասնակցել են բազմաթիվ մրցույթների, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 50,000 ԱՄՆ դոլար, իսկ փակված գործարքների գումարային թիվը հասել է 200,000 ԱՄՆ դոլարի։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Seaside Startup Summit-ը թողարկել է 2000 Early bird այցելության տոմս 75% զեղչով Sevan Startup Summit 2020-ի համար

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

#SSS19. Ամփոփում ենք Sevan Startup Summit 2019-ի արդյունքները (տեսանյութ)

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Seaside Startup Summit-ի ստեղծումը և նոր երկրներ գրավելու ծրագրերը (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում