fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հաջորդ տարի Sevan Startup Summit-ում կավելանա Հանրապետության նախագահի մրցանակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հուլիսի 28-ին մասնակցել է Sevan Startup Summit 2018-ի փակմանը:

Նախագահը կազմակերպիչների և մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։

Այնուհետև Արմեն Սարգսյանը խարույկի շուրջ անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների հետ։ Նա նշել է, որ եկել է հանդիպելու 21-րդ դարի առաջնորդների հաջորդ սերնդի հետ, քանի որ 21-րդ դարում երկրների զարգացման հիմնական ռեսուրսը գիտելիքն ու գաղափարները, ստարտափներն ու հավելվածներն են․

«Երազեք համարձակ։ Երբ մեծ երազանք եք ունենում, մեծ ծրագրեր եք կազմում ու համառորեն աշխատում, անպայման հասնում եք այդ երազանքին։ Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել։ Ազատ եղեք ձեր մտածողության մեջ ու ձեր պատկերացումներում, եղեք ստեղծագործ եւ մի վախեցեք ոչ մի բանից։ Միշտ հիշեք, որ եթե հավատաք ինքներդ ձեզ, առաջ շարժվեք դեպի ձեր նպատակը, կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել»,-նշել է նա։

Փակման արարողության ժամանակ նախագահը հայտարարել է, որ ստարտափների համար նախատեսված մրցանակներին հաջորդ տարի կավելանա ևս մեկը՝ Հանրապետության նախագահի մրցանակը, ինչպես նաև հատուկ մրցանակ՝ կազմակերպիչների համար։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջոցառման անցկացմանը։

«Սեւան ստարտափ սամմիթ»-ի նպատակը ստարտափների և ներդրողների միջեւ կապերի հաստատումն է և փոխգործակցության նոր ուղիների հայտնաբերումը: Այս տարի միջոցառմանը մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց 35 երկրից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմ, ներդրող, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչ, մենթոր, բիզնես փորձագետ։


Siemens-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համգործակցության հնարավորությունները

Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

#SSS19. Ամփոփում ենք Sevan Startup Summit 2019-ի արդյունքները (տեսանյութ)

#SSS19. Seaside Startup Summit-ի ստեղծումը և նոր երկրներ գրավելու ծրագրերը (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել ՀՀ-ում

Ակնկալում ենք «Dassault systemes»-ի հետ հետազոտական կենտրոն ունենալ Հայաստանում. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

IBM ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

Մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը

Հայտնի են Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի օրերը

Նախագահը հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ Կյել Նորդստրյոմին

Sevan Startup Summit 2018․ հայտնի են հաղթողները (տեսանյութ)

Արմաթի դպրոցական ձեռներեցները մասնակցում են Sevan Startup Summit-ին