-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայկական Shadowmatic-ում սպասվում է մեծ թարմացում։ Առաջիկա օրերի ընթացքում կթողարկվի «Other Worlds» անվանումն ստացած թարմացումը։ Շատերի սիրելի խաղում կավելանան նոր աշխարհներ, միջավայրեր, թեմաներ, առաջադրանքներ ու մակարդակներ:
Կավելանա 30 նոր մակարդակ (level), ինչպես նաև մի քանի թաքնված մակարդակներ բացելու համար՝ միանալով խաղի արդեն իսկ տպավորիչ 100+ մակարդակներին: Նոր գլուխը պարունակում է 3 թեմատիկայով աշխարհներ`«Տիեզերք», «Երաժշտություն» և «Հնագույն ժամանակներ»:
Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը Vivaro News – Business & Tech-ին հայտնեց, որ անքուն գիշերներից հետո այն գրեթե պատրաստ է, հանձնել են AppStore և հուսով են՝ առաջիկա ժամերի ընթացքում կհաստատվի ու bug-եր չեն հայտնվի․
«Վաղուց 75-82 ժամ արթուն չէի մնացել, միշտ վերջում այսպես էքստրեմալ է լինում։ Թարմացման վրա աշխատանքները մոտ 1 տարի է տևել, վերջին կես տարում անձամբ ես եմ զբաղվել։ Դրանից առաջ մեր դիզայները ահագին նախագծեր էր արել։ Կարելի է ասել, որ սա առաջին անգամ է, որ նոր գլուխը app purchase-ով է լինելու։ Մինչ այդ 3 անգամ 10-15 նոր մակարդակներ անվճար ենք ավելացրել»:
Բագրատն ասում է, որ Android օգտատերերը մի քիչ կջղայնանան, քանի որ Android տարբերակում նույնպես նախատեսում են թարմացումը, բայց նրանք պետք է մի փոքր սպասեն։
Դուք կարող եք պատկերացում կազմել նորույթների մասին՝ դիտելով թրեյլերը: Զգուշացեք կան սփոյլերներ ։)
Shadowmatic-ը iOS տարբերակով թողարկվել է 2015-ի հունվարին, 2016-ի մարտին խաղը International Mobile Gaming Awards (IMGA) միջազգային մրցանակաբաշխությանը երկու անվանակարգերում հաղթող է ճանաչվել, իսկ 2015թ. հունիսին արժանացել Apple Design Award (ADA) մրցանակի: Այն շատ կարճ ժամանակում մեծ հաջողության հասավ, բազմաթիվ օգտատերեր տարված էին ստվերների այս յուրահատուկ խաղով, ձեռք բերեց երկրպագուներ աշխարհի տարբեր երկրներից։
Նախորդ տարվա մարտին թողարկվել է նաև Android տարբերակը և տարեվերջին հասցրեց ընդգրկվել Google Play-ի 2017թ. ամենանորարար հավելվածների շարքում։ Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո