Smart Armenia. նոր պատվերների հարթակ հայաստանյան ՏՏ մասնագետների համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Smart Armenia. նոր պատվերների հարթակ հայաստանյան ՏՏ մասնագետների համար

11 1 1 - Smart Armenia. նոր պատվերների հարթակ հայաստանյան ՏՏ մասնագետների համար

Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մոսկովյան «Y Republic» գործարար ակումբի նախաձեռնությամբ ստեղծված Smart Armenia հարթակը նախատեսում է պատվերներ ապահովել հայաստանյան ծրագրավորողների, վեբ դիզայնի, առցանց մարքեթինգի և ՏՏ ոլորտի այլ մասնագետների համար։ Smart Armenia-ն ստեղծվել է այս տարվա ապրիլին՝ ՏՏ, մեդիա, դիզայնի հայ մասնագետներին մեկ հարթակում միավորելու և մեծ նախագծեր իրականացնելու համար։ Smart Armenia-ին անդամակցում է արդեն 50 մասնագետ։

«Այս հարթակում ՏՏ մասնագետները քննարկումներ կծավալեն նախագծերի, բարդ առաջադրանքների, ինքնակրթման, տեխնոլոգիական նորույթների, շուկայի դինամիկայի և բազմաթիվ այլ հարցերի շուրջ։ Այստեղ նրանք կծանոթանան, գործընկերներ կգտնեն, համատեղ միջոցառումներ կկազմակերպեն, պատվերներ կտան միմյանց ու նոր նախագծեր կկազմեն։ Բարձրակարգ մասնագետների պահանջարկ կա հատկապես ռուսական շուկայում»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Ռուսական շուկայով հետաքրքրվածներն իրենց ծրագրերն առաջ տանելու համար կարող են դիմել ինձ։ Իմ աջակցությունն եմ խոստանում  բոլոր փուլերում՝ աքսելերատորներ ընդունվելիս (որտեղ նախագիծը զարգացնում են փորձառու մասնագետները), վենչուրային ֆոնդերին դիմելիս, շնորհանդեսներ կազմակերպելիս, մարդկային ռեսուրսների, ֆինտեք, ֆուդտեք և այլ ոլորտների թոփ մասնագետների հետ կապվելու անհրաժեշտության դեպքում»,- նշել է «Y Republic» գործարար ակումբի հիմնադիր Տիգրան Գրիգորյանցը։

Smart Armenia-ն զարգացման առաջին փուլում նախատեսում է ներկայացուցիչներ ունենալ 5-6 երկրում, այդ թվում՝ Միացյալ նահանգներում, Ֆրանսիայում, Ուկրաինայում։ Smart Armenia հարթակին միանալն անվճար է։

smart armenia - Smart Armenia. նոր պատվերների հարթակ հայաստանյան ՏՏ մասնագետների համար


#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Աննա Փորսուղյան

10 հարմար գործիք թիմով հեռավար աշխատելու համար

Ինչպես է Գերմանիան պայքարում աշխատաշուկայի ճգնաժամի դեմ

7 գործիք, որ կօգնեն կենտրոնանալ տնից աշխատելիս

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Կարեն Ղազարյան

Ի՞նչ հարցնել ապագա գործատուին

Ամենատարածված միֆերը ֆրիլանսերների կյանքի մասին

#ԳործԿա․ Ես աշխատում եմ․․․ Դավիթ Հովհաննիսյան

ՏՏ ոլորտն ամենացանկալին է աշխատանք փնտրողների համար (վերլուծություն)

Staff.am. կարիերայի նորարար հարթակ Հայաստանում

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աննա Գարեգինյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․Հայկազ Նահապետյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Վոլոդյա Մուշեղյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ․․․ Աստղիկ Իսկանդարյան

#ԳործԿա. Ես աշխատում եմ… Ամալյա Սողոմոնյան

#Գործ կա. Ես աշխատում եմ… Նարեկ Շամամյան