«Խելացի» խաչմերուկ՝ Երևանում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

«Խելացի» խաչմերուկ՝ Երևանում

sm - «Խելացի» խաչմերուկ՝ Երևանում

Առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Երևանի խաչմերուկներից մեկը նոր համակարգ է գործարկվել։ Արդեն գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները:

Վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի: Նշվում է, որ սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է՝ այստեղ խցանումներն այլևս բացառված են։ Ուլտրաձայնային սենսորները նորույթ են ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում։