Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայկական նորաստեղծ SmartGateVC վենչուրային ֆոնդը կատարել է առաջին ներդրումները 2Hz և XCloud Networks ստարտափներում։ Ներդրումների չափը կողմերը չեն հրապարակում։
2Hz սթարթափն առաջարկում է նոր լուծում հեռահաղորդակցության ոլորտում։ Հեռախոսազրույցի ընթացքում իրական ժամանակում վերացնում է աղմուկը՝ խոսակցին փոխանցելով միայն մարդու ձայնը։ Այս հարցում օգնում է արհեստական ինտելեկտը, թիմը մշակել է հատուկ նեյրոնային ցանց: Ներկայումս ստարտափը Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի 6 ամիս տևողությամբ SkyDeck աքսելերացիոն ծրագրին է մասնակցում։
«Ոգևորիչ է տեսնել այսքան տաղանդավոր մարդկանց մեկ թիմում, և հիանալի է այն փաստը, որ այդ մարդկանց դու արդեն տևական ժամանակ է, ինչ ճանաչում ես: Մենք վստահում ենք և ուրախ ենք համագործակցել այս թիմի հետ»,-նշել է SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը:
«Այս նախասաղմնային ներդրումը կօգնի 2Hz-ին կատարելագործել արհեստական ինտելեկտի վրա հիմնված հեղափոխական տեխնոլոգիան և աշխատել վաղ շրջանի պիլոտային գործընկերների հետ՝ իրական կյանքում լուշուի կիրառելի լինելն ապացուցելու նպատակով: Մենք հիանում ենք ոգևորված ենք անցնել այդ ճանապարհը այս թիմի հետ»,- նշել է 2Hz-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը:
XCloud Networks-ը ստեղծում է լուծումներ՝ հեռահաղորդակցության և տվյալների կենտրոնների ցանցային ենթակառուցվածքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Սթարթափի մշակած ցանցային լուծումները կարող է մոտ 100 անգամ արագացնել, ավտոմատացնել ցանցի հետ կապված առօրյա բոլոր գործառույթները, որով նվազագույնի է հասցնում մարդկային գործոնը և առաջարկում համեմատաբար արդյունավետ գին։ Ընկերությունը մրցակցում է ՏՏ ոլորտում աշխարհի առաջատար երկու ընկերությունների՝ Cisco Systems-ի և Juniper Networks-ի հետ։
«Մենք այս թիմի հետ աշխատում ենք անցած ապրիլից և ուրախ ենք համագործակցել նրանց հետ, մենք հավատում ենք թիմի պոտենցիալին»,- ասել է SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը:
«Ներկայիս նախասաղմնային ներդրումային փուլը, ինչպես նաև SmartGateVC-ից ստացած գիտելիքները կարևոր բաղադրիչներ են՝ այս բարդ քայլի իրականացման համար»,- տեղեկացրել է XCloud Networks-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Ալեքս Սարոյանը:
Նշենք, որ 3 մլն դոլար թիրախային կապիտալով SmartGateVC հիմնադրամը, որին աջակցում են Սիլիկոնյան հովտի ներդրողները, մինչեւ 100 հազ. դոլար ներդրումներ է կատարում Հայաստանում գործող սաղմնային փուլի ստարտափներում՝ թիրախավորելով արհեստական ինտելեկտի, կիբերանվտանգության և իրերի համացանցի (IoT) ոլորտներում։
Վերջերս, SmartGateVC հիմնադրամը ներդրում ստացավ հայտնի ներդրող Թիմ Դրեյփերից, որը նախկինում ներդրումներ է կատարել Skype, Hotmail և Tesla ընկերություններում։ Ավելի վաղ վենրուրային ֆոնդը հայտնեց նաև Microsoft–ի հետ համագործակցության մասին, որի արդյունքում վենչուրային հիմնադրամի պորտֆելի բոլոր ընկերությունները կկարողանան դիմել Microsoft BizSpark ծրագրին, որը թույլ է տալիս օգտվել մինչև 120 000 դոլարին համարժեք Azure ամպային ծառայությունից, ինչպես նաև Microsoft Accelerator-ից և Microsoft Ventures-ից տրամադրվող այլ հնարավորություններ ձեռք բերել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո